Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են ծրագրում ներգրավված 120 ուսանող Գյումրու, Գավառի և Վանաձորի 3 համալսարանից, առնվազն 90 ակտիվ շրջանավարտ, ընդամենը` 210 շահառու:
Ծրագրի իրականացման վայրը. Գեղարքունիքի մարզ (Գավառ), Շիրակի մարզ (Գյումրի) և Լոռվա մարզ (Վանաձոր)
Ծրագրի նպատակը. խթանել Գյումրիի, Վանաձորի և Գավառի երիտասարդներին /համալսարանների շրջանավարտներին և ուսանողներին/ հայտնաբերել խնդիրներ շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտում` համագործացության և որոշումների կայացման գործընթացում պրոակտիվ մասնակցության միջոցով
ա/ բացահայտել եւ գտնել / առաջարկել առկա խնդիրների լուծումներ, մասնավորապես հանրային քննարկումների միջոցով,
բ/ վերահսկել, հաշվետվություն ներկայացնել եւ հետեւել պետական մարմինների քաղաքականության իրականացման գործընթացներին, որոնք ուղղված են նշված խնդիրների լուծմանը
շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտներում, այլ շահագրգիռ կողմերի (պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, տեղական համայնքների) հետ համագործակցությամբ և որոշումների կայացման գործընթացում ակտիվ մասնակցությամբ
Ծրագրի խնդիրները.
- բարձրացնել ծրագրի իրականացման վայրերում տեղակայված համալսարանների մոտ 90 շրջանավարտի և 120 ուսանողի գիտելիքները և հմտությունները /մասնավորապես բանավեճային հմտությունները/ շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտներում` նպատակ ունենալով վեր հանել առկա խնդիրները և նախաձեռնել համապատասխան քայլեր այդ խնդիրների լուծման ուղղությամբ,
- ծրագրի մասնակիցների, տեղական և միջազգային հկ-ների և այլ առնչվող կազմակերպությունների միջև ստեղծել կապի և համագործակցության առողջ մթնոլորտ` շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտներում,
- շրջանավարտների և ուսանողների շրջանում ստեղծել տեղեկատվական ցանց
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 15 հոկտեմբերի 2018 |
Ավարտը | 15 հունիսի 2019 |
Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
Իրականացնող | ՋՀՀ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ԱՄՆ դոլար 26,720 ՀՀ դրամ 12,959,200 |
Շահառուների թիվը | 210 |