Շահառուների նկարագրությունը. 14-17 տարեկան, թվով 50 միջնակարգ և ավագ դպրոցի աշակերտներ՝ 45-ը ՀՀ-ում ՋՀՀ-ի նախորդ տարիներին այս ծրագրին մասնակցած դպրոցները (Երևան - 13 դպրոց, Գյումրի - 5, Վանաձոր - 5, Վարդենիս - 5, Թալին - 4, Ճամբարակ - 4, Արմավիր - 3, Էջմիածին - 2, Սևան - 2, Գավառ - 1, գ. Լեռնապատ - 1 ), 2 նոր դպրոցներ Ջավախքից/Վրաստանից և 1 (2) նոր դպրոց(ներ) Ստեփանակերտից:
Ծրագրի իրականացման վայրը. Հայաստան (Երևան, Վարդենիս, Ճամբարակ, Գյումրի, Վանաձոր, Արմավիր, Սևան, Գավառ, Վաղարշապատ), Արցախ (Ստեփանակերտ) և Վրաստան (Ջավախք/Ախալքալաք):
Ծրագրի նպատակը. Խթանել քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը՝ կազմակերպելով կառուցվածքային և կայուն բանավեճի ակումբներ դպրոցներում:
Ծրագրի խնդիրները.
- մեծացնել Հայաստանի դպրոցահասակ երեխաների գիտելիքը և հետաքրքրությունը քաղաքացիական հասարակության, դիվանագիտության և մարդու իրավունքների մասին,
- ստեղծել հաղորդակցման և անալիտիկ մտածողության հմտություններ դպրոցահասակների մոտ, որոնք նրանց հնարավորություն կտան ներկայումս և հետագայում ավելի ակտիվորեն մասնակցել Հայաստանի հասարակության զարգացմանը,
- կրթական համակարգում ավելացնել արժեք և բարձրացնել երիտասարդների ոգևորվածությունը՝ սովորելու դեմ առ դեմ և առցանց մասնակցային մեթոդներով:
Ծրագրի տեսակը | Self-developed |
Սկիզբը | 1 սեպտեմբերի 2023 |
Ավարտը | 30 հունիսի 2024 |
Համակարգող / պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
Իրականացնող | ՋՀՀ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 15,965,000 ԱՄՆ դոլար 39,913 |
Շահառուների թիվը | 800 |