Շահառուների նկարագրությունը. Անմիջական շահառուները 1,400 բարձր դասարանցիներ են շուրջ 70 դպրոցից
Ծրագրի իրականացման վայրը. ք. Երևան և Հայաստանի 4 մարզ
Նպատակը. Խթանել քաղաքացիական հասարակության զարգացումը
Խնդիրները.
- բարձրացնել հայ երիտասարդության գիտելիքները և հետաքրքրությունները քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կարևորագույն հիմնախնդիրների նկատմամբ,
- կառուցել առցանց հաղորդակցական և վերլուծական մտածողության հմտություններ, որոնք թույլ կտան հայ երիտասարդներին այսօր և ավելի ուշ` իրենց չափահաս կյանքում, ավելի ակտիվորեն մասնակցել հայ հասարակության զարգացման գործընթացին,
- արժեքների ավելացում կրթական համակարգին և հայ երիտասարդների եռանդի խթանում` դեմ առ դեմ և առցանց մասնակցային մեթոդներով ուսուցման համար:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 1 սեպտեմբերի 2020 |
Ավարտը | 31 մայիսի 2021 |
Համակարգող / Պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
Իրականացնող | ՋՀՀ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 23,740,000 ԱՄՆ դոլար 48,948 |
Շահառուների թիվը | 1,400 |