Սույն թվականի նոյեմբերի 11-ին և 12-ին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը կազմակերպեց երկու այց Ազգային Ժողով “Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ” ծրագրի Գյումրիի և Վանաձորի շահառուների համար: Երկու օրվա ընթացքում մոտ 60 աշակերտ Գյումրիի և Վանաձորի ավագ դպրոցներից հնարավորություն ստացան մասնակցելու այս այցերին: Երկու այցի շրջանակում աշակերտները ներկա գտնվեցին Ազգային Ժողովի նիստերին, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում ողջույնի խոսք հղեց աշակերտներին:
Տեղեկատվության բաժնի ղեկավար տիկին Մարո Ասատրյանը պատմեց երեխաներին շենքի մասին և ցույց տվեց շենքի որոշ հատվածներ: Աշակերտները հնարավորություն ունեցան նաև մտնել բուն նիստերի դահլիճ:
Այս այցերի ընթացքում կազմակերպվեցին հանդիպումներ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ, որոնց ընթացքում պարոն Դավթյանը պատասխանեց երեխաների`կրթության ոլորտում բարեփոխումներին վերաբերվող հարցերին:
Երեխաների ոգևորված արձագանքը խթան է հանդիսանում, որպեսզի շարունակենք համագործակցությունն Ազգային Ժողովի հետ` նորանոր այցեր կազմակերպելու համար:
Ծրագրի մասին ...