Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուները` 220 աշակերտ /120-ը որպես բանավիճող և 100-ը որպես դիտորդ դահլիճում/ Երևանի և Հայաստանի 11 այլ քաղաքի դպրոցներից: Անուղղակի շահառուները` Երկիր Մեդիա հեռուստաընկերության հանդիսատեսը, դպրոցների ադմինիստրացիաները, աշակերտները և նրանց ծնողները
Ծրագրի իրականացման վայր. Երևան
Ծրագրի նպատակը. հեռուստաբանավեճերի միջոցով երիտասարդներին քաջալերել և քաղաքացիական մասնակցության հնարավորություն տալ
Ծրագրի խնդիրները.
- բարձրացնել գիտելիքի և հետաքրքրվածության մակարդակը քաղաքացիական հասարակությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ հայ երիտասարդների շրջանում,
- զարգացնել 220 դպրոցականի հետազոտելու և բանավիճելու հմտությունները` հեռուստաբանավեճերի պատրաստման և մասնակցության միջոցով,
- օժանդակել "բանավեճի մշակույթի" ձևավորմանը` ԶԼՄ-ների ազդեցությամբ և աջակցությամբ
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 1 սեպտեմբերի 2011 |
Ավարտը | 1 մայիսի 2011 |
Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրրիկյան |
Գործընկեր կազմակերպություն | ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Երկիր մեդիա հեռուստաընկերություն և Երևանի ու մարզերի դպրոցներ |
Դոնոր կազմակերպություն | ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում |
Ֆինանսավորում ԱՄՆ դեսպանատան կողմից | ՀՀ դրամ 7,294,160 ԱՄՆ դոլար 19,984 |
Իրականացնող | ՋՀՀ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից /բնաիրային ներդրում/ | ՀՀ դրամ 1,003,750 ԱՄՆ դոլար 2,750 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից /դրամային/ | ՀՀ դրամ 383,250 ԱՄՆ դոլար 1,050 |
Շահառուների թիվը | 220 |