Շահառուների նկարագիր.
- Ուղղակի՝ 400 աշակերտ՝ 40 դպրոցներից, ովքեր անմիջականորեն կմասնակցեն Երիտասարդ հետազոտողների ակումբների (YEC) գործունեությանը, ինչպես նաև 40 դպրոցական մենթորներ, որոնցից տասը կմասնակցեն Վարշավայում կայանալիք XIV Ֆորումին և լեհ գործընկեր կազմակերպությունների՝ Կոպեռնիկոսի գիտական կենտրոնի և HumanDoc հիմնադրամի կողմից կազմակերպվող առցանց վեբինարների շարքին։
- Անուղղակի՝ ողջ դպրոցական համայնքը (դպրոցների մնացած աշակերտները, դպրոցի ղեկավարությունը, աշակերտների ծնողները):
Ծրագրի իրականացման վայրը. Երևանի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներ:
Ծրագրի նպատակը. Հայաստանում պատանի հետազոտողների ակումբների միջոցով դպրոցականների շրջանում բարձրացնել գիտության և կիրառական գիտելիքի նկատմամբ հետաքրքրությունը:
Ծրագրի խնդիրները.
- խորացնել գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև փորձը բնական գիտությունների (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և այլն), բնապահպանական խնդիրների, էներգիայի արդյունավետ օգտագործման և այլ ոլորտներում,
- ձևավորել և ամրապնդել գիտության նկատմամբ դրական վերաբերմունք աշակերտների շրջանում,
- զարգացնել ստեղծագործական կարողությունները և թիմային աշխատանքի/հաղորդակցման հմտությունները,
- բարելավել ակումբի անդամների սոցիալական և հաղորդակցական հմտությունները՝ թիմային աշխատանք, գիտելիքների փոխանակում, համայնքային համագործակցություն և այլն։
| Ծրագրի տեսակ | Դրամաշնորհ |
| Սկիզբը | 1 դեկտեմբերի 2025 |
| Ավարտը | 30 նոյեմբերի 2026 |
| Համակարգող / պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
| Իրականացնող | Ջինիշյան հիշատակի հիմնադրամ |
| Գործընկեր կազմակերպություն | Լեհաստանի Կոպեռնիկուս գիտական կենտրոն, HumanDoc Foundation Poland |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | 3,300 ԱՄՆ դոլար / 1,287,000 ՀՀ դրամ |
| Ֆինանսավորում HumanDoc Foundation Poland-ի կողմից | 4,900 ԱՄՆ դոլար / 1,911,000 ՀՀ դրամ |
| Շահառուների թիվը | 400 |



















































