Շահառուների նկարագրությունը. Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի շուրջ 75 երիտասարդ կօգտվի բիզնես գաղափարների գեներացման դասընթացներից: Նրանցից 45-ը կներգրավվի բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացներում, և 30 պոտենցիալ երիտասարդ ձեռներեց կֆինանսավորվի և աջակցություն կստանա ամբողջ ծրագրի ընթացքում:
Ծրագրի իրականացման վայրը. Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզեր
Ծրագրի նպատակները. աջակցել Հայաստանի մարզերի երիտասարդներին` ձեռնարկատիրության ոլորտում հաջողության հասնելու համար, և նպաստել երիտասարդների կողմից ղեկավարվող ձեռնարկությունների ստեղծմանն ու ընդլայնմանը` այդպիսով ապահովելով տեղական մասնավոր հատվածի զարգացումն ու օգնելով նվազեցնել աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը:
Ծրագրի խնդիրները.
- Հնարավորություն ընձեռել Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի 18-35 տարեկան երիտասարդներին սկսել կամ ընդլայնել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը` տրամադրելով բիզնես դասընթացներ, խորհրդատվություն և շարունակական վերահսկում` պահպանման համար:
- Տրամադրել երիտասարդ հեռանկարային ձեռնարկատերերին մատչելի վարկային կապիտալից օգտվելու հնարավորություն:
- Ավելացնել տարածաշրջանի երիտասարդների զբաղվածության հնարավորությունները` իրենց համայնքներում մնալու և աշխատելու համար, բարելավել նրանց ընտանիքների ու համայնքների տնտեսական վիճակը:
- Խրախուսել երիտասարդ կանանց` ներգրավվելու ձեռնարկատիրական գործունեության մեջ որպես սեփականատեր կամ ընտանեկան բիզնեսում ղեկավար և որոշումներ կայացնող անձ:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 8 մայիսի 2018 |
Ավարտը | 31 մայիսի 2024 |
Համակարգող / պատասխանատու | Լիանա Սարգսյան, Հասմիկ Սևումյան |
Իրականացնողներ | ՋՀՀ, ԲԻ ԷՍ Սի, Վորլդ Վիժն Հայաստան, ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 91,180,000 ԱՄՆ դոլար 188,000 |
Ֆինանսավորում ՎՎ Հայաստանի և այլ դոնորների կողմից | ՀՀ դրամ 15,520,000 ԱՄՆ դոլար 32,000 |
Շահառուների թիվը | 75 |