Շահառուների նկարագրությունը. Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի շուրջ 100 երիտասարդ կօգտվի բիզնես գաղափարների գեներացման դասընթացներից: Նրանցից 30-50-ը կներգրավվեն բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացներում, և 20-30 պոտենցիալ երիտասարդ ձեռներեց կֆինանսավորվի և աջակցություն կստանա ամբողջ ծրագրի ընթացքում:
Ծրագրի իրականացման վայրը. Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզեր
Ծրագրի նպատակը. աջակցել Հայաստանի մարզերի երիտասարդներին` ձեռնարկատիրության ոլորտում հաջողության հասնելու համար, և նպաստել երիտասարդների կողմից ղեկավարվող ձեռնարկությունների ստեղծմանն ու ընդլայնմանը` այդպիսով ապահովելով տեղական մասնավոր հատվածի զարգացումն ու օգնելով նվազեցնել աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը:
Ծրագրի խնդիրները.
- Հնարավորություն ընձեռել Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի 18-35 տարեկան երիտասարդներին սկսել կամ ընդլայնել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը` տրամադրելով բիզնես դասընթացներ, խորհրդատվություն և շարունակական վերահսկում` պահպանման համար:
- Տրամադրել երիտասարդ հեռանկարային ձեռնարկատերերին մատչելի վարկային կապիտալից օգտվելու հնարավորություն:
- Ավելացնել տարածաշրջանի երիտասարդների զբաղվածության հնարավորությունները` իրենց համայնքներում մնալու և աշխատելու համար, բարելավել նրանց ընտանիքների ու համայնքների տնտեսական վիճակը:
- Խրախուսել երիտասարդ կանանց` ներգրավվելու ձեռնարկատիրական գործունեության մեջ որպես սեփականատեր կամ ընտանեկան բիզնեսում ղեկավար և որոշումներ կայացնող անձ:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 10 հոկտեմբերի 2019 |
Ավարտը | 30 սեպտեմբերի 2022 |
Համակարգող / պատասխանատու | Լիանա Սարգսյան, Հասմիկ Սևումյան |
Իրականացնողներ | ՋՀՀ, ԲԻ ԷՍ Սի, ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 69,505,000 ԱՄՆ դոլար 143,309 |
Շահառուների թիվը | 100 |