Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ 2021-2023

Շահառուների նկարագրություն․ 

  • 18-35 տարեկան առնվազն 80 երիտասարդ 5 թիրախային մարզերում կմասնակցի բիզնես գաղափարների գեներացման և կողմնորոշման սեսիաներին,
  • Վերոնշյալ 80 հոգուց առնվազն 50 երիտասարդ 5 թիրախային մարզերում կմասնակցի բիզնեսի պլանավորման դասընթացներին,
  • Այս խմբից առնվազն 15 երիտասարդ կստանա սուբսիդավորված վարկեր, որպեսզի սկսի և զարգացնի իր բիզնեսը,
  • Առնվազն 20 երիտասարդ կշարունակի իր բիզնեսը՝ ընթացիկ աջակցություն ստանալով։ 

Ծրագրի իրականացման վայրը. ՀՀ Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր։

Ծրագրի նպատակը. աջակցել Հայաստանի մարզերի երիտասարդներին` ձեռնարկատիրության ոլորտում հաջողության հասնելու համար, և նպաստել երիտասարդների կողմից ղեկավարվող ձեռնարկությունների ստեղծմանն ու ընդլայնմանը` այդպիսով ապահովելով տեղական մասնավոր հատվածի զարգացումն ու օգնելով նվազեցնել աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը:

Ծրագրի խնդիրները.

  • Հնարավորություն ընձեռել Հայաստանի Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի 18-35 տարեկան երիտասարդներին սկսել կամ ընդլայնել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը` տրամադրելով բիզնես դասընթացներ, խորհրդատվություն և շարունակական վերահսկում` պահպանման համար:
  • Ավելացնել տարածաշրջանի երիտասարդների զբաղվածության հնարավորությունները` իրենց համայնքներում մնալու և աշխատելու համար, բարելավել նրանց ընտանիքների ու համայնքների տնտեսական վիճակը:
Ծրագրի տեսակըՋՀՀ նախաձեռնություն
Սկիզբը1 հոկտեմբերի 2021
Ավարտը31 հոկտեմբերի 2023
Համակարգող/պատասխանատուԼիանա Սարգսյան
ԻրականացնողՋՀՀ
ՀամաֆինանսավորողԳալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 11,786,365 ԱՄՆ դոլար 23,573 ԵՎՐՈ 20,380
Ֆինանասավորում ԳԿՀ-ի կողմիցՀՀ դրամ  28,916,500 ԱՄՆ դոլար 57,833 ԵՎՐՈ 50,000
Շահառուների թիվը80