Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ 2014-2015 ուսումնական տարի

Շահառուների նկարագրությունըԱնմիջական շահառուները թվով 1,700 բարձր դասարանցի /14-17 տարեկան/ շուրջ 102 դպրոցից

Ծրագրի իրականացման վայրը. Երևան և Հայաստանի 12 այլ քաղաք /Արմավիր, Աբովյան, Աշտարակ, Արտաշատ, Մասիս, Մեծամոր, Վաղարշապատ, Հրազդան, Գյումրի, Սևան, Գավառ, Վանաձոր և 7 գյուղական համայնք /Աղավնատուն, Կարին, Կարբի, Օշական, Դալարիկ, Քարակերտ, Լեռնագոգ/,

Նպատակը. խթանել քաղաքացիական հասարակության զարգացումը

Խնդիրները.

  • բարձրացնել հայ երիտասարդության գիտելիքները և հետաքրքրությունները քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կարևորագույն հիմնախնդիրների նկատմամբ, 
  • կառուցել հաղորդակցական և վերլուծական մտածողության հմտություններ, որոնք թույլ կտան հայ երիտասարդներին այսօր և ավելի ուշ` իրենց չափահաս կյանքում, ավելի ակտիվորեն մասնակցել հայ հասարակության զարգացման գործընթացին,
  • արժեքների ավելացում կրթական համակարգին և հայ երիտասարդների եռանդի խթանում` մասնակցային մեթոդներով ուսուցման համար:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը8 սեպտեմբերի 2014
Ավարտը30 մայիսի 2015
Համակարգող/պատասխանատուՌուբեն Կրիկյան
Գործընկեր կազմակերպությունՀայաստանի մանուկներ հիմնադրամ
ԻրականացնողՋՀՀ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 29,160,000  ԱՄՆ դոլար 72,000
Շահառուների թիվը1,700