Երիտասարդների ներգրավվածությունը փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման գործընթացում

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են 7 համալսարանի ուսանողներ Երևանից, Գյումրից, Կապանից, Գորիսից, Իջևանից, Վանաձորից և Գավառից, ինչպես նաև մարզերում ծրագրային գործողություններին ուղղակիորեն մասնակցող ՓՄՁ ներկայացուցիչներ

Ծրագրի իրականացման վայրը. Երևան, Իջևան, Գորիս, Կապան, Գավառ, Գյումրի և Վանաձոր

Ծրագրի նպատակը. խթանել քաղաքացիական հասարակության զարգացումը 

Խնդիրները.

  • մարզային համալսարանների ուսանողների շրջանում ավելացնել մարզերում գործող ՓՄՁ-ների զարգացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ գիտելիքը,
  • ուսանողների շրջանում բարձրացնել հետաքրքրությունը ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված գործունեությունների մեջ ուղղակիորեն ներգրավվելու հանդեպ:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը9 սեպտեմբերի 2013
Ավարտը31 հունիսի 2014
Համակարգող/պատասխանատուՌուբեն Կրիկյան
Դոնոր կազմակերպությունԱՄՆ դեսպանատուն
Ֆինանսավորում ԱՄՆ դեսպանատան կողմիցՀՀ դրամ 812,025  ԱՄՆ դոլար 2,005
ԻրականացնողՋՀՀ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 1,761,750  ԱՄՆ դոլար 4,350
Շահառուների թիվը6,500