Բանավեճի մրցաշարի դատավորների ընտրության հայտ

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ Բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագրի շրջանակում փնտրում է բանավեճի հմտություններին տիրապետող երիտասարդներ՝ ծրագրում որպես դատավոր հանդես գալու նպատակով։ 
 
Ծրագրի շրջանակում բանավեճի մրցույթներն ընթանալու են 2021 թ-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում։
 
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է՝ 
  • Լինել ուսանող կամ ունենալ բարձրագույն կրթություն
  • Տիրապետել բանավեճի հմտություններին
  • Ունենալ վերլուծական ունակություններ և հաղորդակցման հմտություններ
  • Ունենալ թիմում աշխատելու հմտություն
Առաջին փուլ անցած դիմորդների հետ անց է կացվելու «Բանավեճի գնահատման կարողությունների զարգացում» թեմայով դասընթաց։ Դասընթացի ավարտին կանցկացվի կարողությունների գնահատում, որի արդյունքում կընտրվեն բանավեճի դատավորներ։
 
Ընտրված թեկնածուների հետ կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր։
 
Խնդրում ենք մասնակցության համար անցեք ստորև ներկայացված հղումով՝ https://forms.gle/EZinwbrZoRMKVKAC8
 
Հայտը լրացնել մինչև սույն թվականի հոկտեմբերի 11-ը, ժամը 13։00։
 
Հարցերի դեպքում զանգահարել 099403035, 099401502 հեռախոսահամարներին։ 
 
-----------------------------
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ Բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։