Topics of Debates

“Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ” դպրոցական բանավեճի ծրագիր 2014-2015թթ.
Գործնական բանավեճի թեմաներ

Իրավական

  1. Օմբուցմենի գրասենյակի աշխատանքն արդյունավետ է Հայաստանում:
  2. Դպրոցում երեխայի իրավունքները ոտնահարվում են:
  3. Արդյո՞ք իրազեկվածությունը (մարդու իրավունքների) բերում է այդ իրավունքների պաշտպանվածությանը:
  4. Հայաստանի հանրապետությունում կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ:
  5. Սպառողների իրավունքները ՀՀ-ում պաշտպանված են:
  6. Ընտանեկան բռնության ենթարկվող զոհերի իրավունքները Հայաստանում պաշտպանված են:
  7. ՀՀ-ում Ընտրական իրավունքի տարիքային ցենզը պետք է բարձրացվի:
  8. Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են:
  9. Հաշմանդամ երեխաների իրավունքները պաշտպանված են:

Քաղաքական

  1. ՀՀ-ն չի կարող գոյատևել առանց ՌԴ:
  2. Սպորտը քաղաքականություն է:
  3. Ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին հանուն խաղաղության: 
  4. Հայաստանը պետք է ինտեգրվի Եվրամիության մեջ:
  5. Հայաստանի հանրապետության պետական քաղաքականությունը խթանում է արտագաղթը:
  6. Հակակոռուպցիոն քաղաքականությունը ՀՀ-ում արդյունավետ է:
  7. Ընտրություններում կանանց քվոտաները պետք է վերացվեն:
  8. Պետությունը պետք է ֆինանսավորի երիտասարդական քաղաքական կուսակցություններին:
  9. ՀՀ կառավարությունը հաշվի չի առնում հանրային կարծիքը:
  10. Ուսխորհուրդները չպետք է քաղաքականացված լինեն:

Կրթական

  1. Դասական երաժշտությունը պետք է լինի պարտադիր առարկա:
  2. Շախմատի դասերը չպետք է պարտադրվեն դպրոցում:
  3. Դպրոցում ստացած գիտելիքները բավարար չեն ԲՈՒՀ ընդունվելու համար:
  4. Կենտրոնացված քննությունները նվազեցրել են կոռուպցիան:
  5. Դպրոցում սեռական դաստիարակությունը պետք է սկսվի վաղ տարիքից:
  6. Դպրոցում պետք է դասավանդեն միայն մանկավարժական համալսարանի շրջանավարտները:
  7. Դպրոցը մարդու մեջ դաստիարակում է մարդասիրություն:
  8. Ժամանակակից դասագրքերն առավել մատչելի են դարձնում գիտելիքի ընկալումը:
  9. Դպրոցների գրադարանները համալրված են անհրաժեշտ գրականությամբ:
  10. Դպրոցներում գործող սննդի կետերը գործում են առողջապահական ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան:
  11. Նոր տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է կրթական մակարդակի (գիտելիքի ու դաստիարակության) բարձրացմանը: 
  12. Դպրոցներում գնահատման ներկայումս կիրառվող մեթոդիկան նվազեցնում է կոռուպցիոն դրսևորումները:
  13. Դպրոցների բուժկետերը լիարժեք չեն գործում:
  14. 12-ամյա կրթական համակարգն ապահովում է բարձրորակ կրթություն Հայաստանում:
  15. Ներառական դպրոցն արդյունավետ է գործում Հայաստանում

Հասարակական

  1. Կանայք պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն: 
  2. Հայաստանում բարձր պաշտոն զբաղեցնելու համար պետք է ունենալ լավ կրթություն:
  3. Ասպիրանտները պետք է ծառայեն բանակում:
  4. Հայաստանում բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ:
  5. Սևանում ձկնորսությամբ զբաղվելը պետք է արգելել:
  6. Սպորտում ունեցած հաջողություններն ուղիղ համեմատական են պետության զարգացվածության մակարդակին:
  7. ՀՀ քաղաքացիները պետք է հանգստանան Հայաստանում:
  8. Եվրոպական արժեքները չարիք են Հայաստանի հասարակության համար:
  9. Սպորտի վրա ծախսված գումարները ՀՀ-ում արդարացված են:
  10. Հայաստանում որսը պետք է արգելվի:
  11. Անհրաժեշտ է պահպանել Ամանորը տոնելու հայկական սովորույթները / ձևը/:
  12. Պատմամշակութային ժառանգությունը Հայաստանում պահպանված է:
  13. Ատոմակայանի գործունեությունը Հայաստանում արդարացված է: 
  14. Հայաստանը պատրաստ է հաղթահարել բնական աղետների հետևանքները:
  15. Համակարգչային խաղերը բացասաբար են անդրադառնում պատանիների առողջության վրա: 
  16. Ընտանեկան բռնությունը ներընտանեկան խնդիր է Հայաստանում:
  17. Քաղաքապետարանի գործունեությունը արդյունավետ է:
  18. Առողջապահության ոլորտում պետպատվերը ծառայում է իր նպատակին:
  19. Առողջության ապահովագրումը ՀՀ-ում պետք է լինի պարտադիր:
  20. ՀԿ-ները չպետք է ֆինանսավորվեն դրսից:
  21. Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ները պետք է համագործակցեն:
  22. Վայրի կենդանիները չպետք է պահվեն անազատության մեջ: