ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը 23-36 տարեկան սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է արտոնյալ վարկ ստանալու հնարավորություն:

Արտոնյալ վարկի հիմնական պայմաններն են`
•    մինչև 5 մլն դրամ
•    4 % տարեկան տոկոսադրույք
•    առավելագույնը 5 տարի մարման ժամկետ

Հիմնադրամը նպատակ ունի խրախուսելու Վարդենիսի և Գավառի տարածաշրջանում ձեռնարկատիրական գործունեությունը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծումը:  

Սկսնակ և գործող ձեռներեցները, որոնք կանցնեն ընտրության առաջին փուլը, կվերապատրաստվեն, իսկ առավելագույն մրցունակ բիզնես-առաջարկները կվարկավորվեն: Առաջնությունը կտրվի իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես- առաջարկներին:  Ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների համար վարկ չի տրամադրվի: 

Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել Վորլդ Վիժն տարածքային զարգացման ծրագրի գրասենյակ` ք. Վարդենիս, Լեոնիդ Ազգալդյան 5 հասցեով, կոնտակտային անձ` Էվրիկ Ղազարյան, հեռ.`093 096 096: կամ ՋՀՀ տարածքային գրասենյակ`ք. Գավառ, Սայադյան 2/1 հասցեով, կոնտակտային անձ` Վարդան Գարեյան, հեռ. 094 260 790 և Աստղիկ Հովեյան, հեռ.` 094 004 213

Լրացված դիմումները փակ ծրարով ներկայացնել վերոնշյալ հասցեներով: 

Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ-ի սեպտեմբերի 30-ը: 

Ծրագրի իրականացնող գործընկերներն են Բիզնեսի աջակցման կենտրոնըՎորլդ Վիժն Հայաստանը և Ձեռնարկատիրության և կառավարման զարգացման կենտրոնը: