«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը U. POWER ծրագրի շրջանակներում հրավիրում է ուսուցանման որոշակի փորձ ունեցող անհատներին մասնակցելու դասընթացավարների վերապատրաստման թրեյնինգին, որը նախատեսված է դասընթացավարների / խորհրդատուների / քոուչերի / մենթորների և առհասարակ՝ կրթական ոլորտում ակտիվ ուսուցանողների համար, ովքեր ցանկանում եմ բարելավել իրենց գիտելիքները սոցիալական ձեռներեցության ոլորտում։
U. POWER ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և իրականացվում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և 6 գործընկեր կազմակերպությունների կողմից (MEATH COMMUNITY RURAL AND SOCIAL DEVELOPMENT PARTNERSHIP LIMITED (Իռլանդիա), NGO NEST Berlin EV (Գերմանիա), Tandem Plus (Ֆրանսիա), Quality Culture (Իտալիա), LATVIJAS ASOCIACIJA EIROPAS KOPIENAS STUDIJAM (Լատվիա), ASOCIACION EDUCATIVA POR LA INTEGRACION YLA IGUALDAD (Իսպանիա)), որոնք միասին աշխատելով խթանում են կանանց շրջանում սոցիալական ձեռներեցությունը։
2023 թվականի հունվար ամսից սկսած 7 տարբեր երկրներից ներգրավված գործընկերների կողմից մշակվել է բազմալեզու՝ ներառյալ հայերեն լեզվով առցանց դասընթաց՝
«Սոցիալական ձեռներեցությունը կանանց համար» թեմայով։ Դասընթացի նյութերը մշակվել են բոլոր ներգրավված գործընկեր կազմակերպությունների երկրներում կատարված խորքային հետազոտությունների հիման վրա։ 7 մոդուլներից բաղկացած դասընթացի նյութը հասանելի է լինելու
MOOC (Massive Open Online Courses) https://www.mooc.org/ հարթակում հետևյալ թեմաներով՝