ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ | Ջինիշյան հիշատակի հիմնադրամ (ՋՀՀ) |
ՊԱՇՏՈՆԸ | Էրգոթերապիստ՝ նուրբ շարժողական ոլորտի մասնագետ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ | Ամբողջ դրույք |
ՍԿՍԵԼՈՒ ՕՐԸ/ԺԱՄԱՆԱԿԸ | 3 հոկտեմբերի 2022 |
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ | Երկարաժամկետ ( 3 ամիս փորձաշրջան) |
ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ | Ք. Սևան, Գեղարքունիքի մարզ, ՀՀ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ | Ջինիշյան հիշատակի հիմնադրամը փնտրում է մոտիվացված և բծախնդիր թեկնածու, ով կբավարարի սահմանված պահանջները զբաղեցնելու Էրգոթերապիստ՝ նուրբ շարժողական ոլորտի մասնագետի պաշտոնը: |
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | ա) աշխատում է նուրբ շարժողական ոլորտում՝ գնահատելով ձեռքի(երի) օգտագործումը, մանր շարժումները, գնահատելով, սովորեցնելով և/կամ կատարելագործելով 18-ից բարձր հիվանդների հմտությունները ինքնասպասարկման ոլորտում (հագնվել, ուտել, լվացվել և այլն), հարկ եղած դեպքում հարմարացնելով առօրյա օգտագործման առարկաները. բ) գնահատում է վերին վերջույթի հոդերի շարժունակությունը, մկանների/մկանախմբերի ուժը և շարժումների կոորդինացիան. գ) գնահատում է հիվանդի զգայունությունը «Զգայական սկրինինգ» գործիքի միջոցով. դ) սովորեցնում է հիվանդին, թե ինչպես գործողության ժամանակ պահպանել մարմնի էներգիաի մեծ մասը և մշակում է պարզ մեթոդներ/մոտեցումներ տվյալ գործունեությունը հեշտ կատարելու համար. ե) օգնում է հիվանդին լինել առավելագույնս անկախ սոցիալական և շրջակա միջավայրի ֆիզիկական գործոնների հաղթահարման գործում, որոնք կարող են խանգարել անհատի գործունեությանը և նրա ներգրավմանն ու մասնակցությանը հասարակական կյանքին. զ) յուրաքանչյուր հիվանդի համար մշակում է վերականգնողական ծրագիր, կատարում անհատական, իսկ անհրաժեշտության դեպքում խմբային թերապիա՝ կիրառելով դիդակտիկ նյութեր, օժանդակող միջոցներ և այլ մեթոդներ՝ օգնելով հիվանդին ձեռք բերել կամ վերականգնել կորցրած ֆիզիկական կարողությունները, նվազեցնում է խանգարված ֆունկցիայի ազդեցությունը հիվանդի կենսագործունեության վրա. է) համագործակցում է հիվանդի խնամակալների հետ, անհրաժեշտության դեպքում խթանում է վերջիններիս մասնակցությունը թերապևտիկ միջոցառումներին, զարգացնում է ծնողների՝ հիվանդի հետ տանը ճիշտ աշխատելու և հիվանդի խնդիրն ընդունելու կարողությունները. ը) սերտորեն աշխատում է բազմամասնագիտական թիմի հետ, փոխանակում է իր մասնագիտական հմտությունները, քննարկում է յուրաքանչյուր հիվանդին անհրաժեշտ անհատական մոտեցումները, մյուս մասնագետներին տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն. թ) պատրաստակամ է զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումներին, դասընթացներին: |
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ | Բարձրագույն կամ բուժքույրական կրթություն, կամ հատուկ մանկավարժ, կամ ֆիզիկական թերապիստ՝ մասնագիտացած էրգոթերապիայի ուղղությամբ։ |
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ | Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը/ռեզյումեն/CV-ին հայերեն կամ անգլերեն տարբերակով ուղարկել [email protected] և [email protected] էլեկտրոնային hասցեներին՝ subject տողում նշելով "Sevan Rehab Center"։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլ անցած թեկնածուները: |
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ | 30 ապրիլի 2022 |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ | Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) 1996 թվականից Հայաստանում գործող ոչ առևտրային կազմակերպություն է: Ներկայումս ՋՀՀ գործունեության ռազմավարական ուղղություններն են առողջապահությունը, քաղաքացիական հասարակությունը, կրթությունը, համայնքային և տնտեսական զարգացումը: Ավելի մանրամասն տեղեկության համար այցելեք www.jinishian.org կայքէջ: |