ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ | Ջինիշյան հիշատակի հիմնադրամ (ՋՀՀ) |
ՊԱՇՏՈՆԸ | Ֆիզիկական թերապիստ (կինեզիոթերապիստ) |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ | Ամբողջ դրույք |
ՍԿՍԵԼՈՒ ՕՐԸ/ԺԱՄԱՆԱԿԸ | 3 հոկտեմբերի 2022 |
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ | Երկարաժամկետ ( 3 ամիս փորձաշրջան) |
ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ | Ք. Սևան, Գեղարքունիքի մարզ, ՀՀ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ | Ջինիշյան հիշատակի հիմնադրամը փնտրում է մոտիվացված և բծախնդիր թեկնածու, ով կբավարարի սահմանված պահանջները զբաղեցնելու Ֆիզիկական թերապիստ (կինեզիոթերապիստ) -ի պաշտոնը: |
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | ա) գնահատում, կառավարում և կանխարգելում է 18-ից բարձր հիվանդի խոշոր/մեծ շարժողական ոլորտի խանգարումները. բ) աշխատում է շարժողական ֆունկցիայի բարելավման ուղղությամբ, պատրաստելով հիվանդի մարմինը՝ ֆունկցիոնալ գործունեության տարբեր մեթոդների և վարժությունների միջոցով. գ) սովորեցնում է հիվանդին քայլել օրթեզների, հենափայտերի, հենակների օգնությամբ, օգտագործում է համապատասխան օժանդակ ֆիզիկական միջոցներ` տաք, սառը, ուլտրաձայն և այլն. դ) յուրաքանչյուր հիվանդի համար մշակում է վերականգնողական ծրագիր, կատարում անհատական, իսկ անհրաժեշտության դեպքում խմբային թերապիա՝ կիրառելով օժանդակող միջոցներ, այլ մեթոդներ՝ օգնելով երեխային ձեռք բերել կամ վերականգնել կորցրած ֆիզիկական կարողությունները, նվազեցնում է խանգարված ֆունկցիայի ազդեցությունը երեխայի կենսագործունեության վրա. ե) համագործակցում է հիվանդի խնամակալների հետ, անհրաժեշտության դեպքում խթանում է վերջիններիս մասնակցությունը թերապևտիկ միջոցառումներին, զարգացնում է հիվանդի հետ տանը ճիշտ աշխատելու և հիվանդի զարգացման հապաղման փաստն ընդունելու ունակությունները. զ) սերտորեն աշխատում է բազմամասնագիտական թիմի հետ, փոխանակում է իր մասնագիտական հմտությունները, քննարկում է յուրաքանչյուր հիվանդին անհրաժեշտ անհատական մոտեցումները, մյուս մասնագետներին տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն. է) պատրաստակամ է զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումներին, դասընթացներին:
|
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ | Բարձրագույն կամ բուժքույրական կրթություն, մասնագիտացած կինեզիոթերապիայի, ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ոլորտներում։ |
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ | Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը/ռեզյումեն/CV-ին հայերեն կամ անգլերեն տարբերակով ուղարկել [email protected] և [email protected] էլեկտրոնային hասցեներին՝ subject տողում նշելով "Sevan Rehab Center". Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլ անցած թեկնածուները: |
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ | 30 ապրիլի 2022 |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ | Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) 1996 թվականից Հայաստանում գործող ոչ առևտրային կազմակերպություն է: Ներկայումս ՋՀՀ գործունեության ռազմավարական ուղղություններն են առողջապահությունը, քաղաքացիական հասարակությունը, կրթությունը, համայնքային և տնտեսական զարգացումը : Ավելի մանրամասն տեղեկության համար այցելեք www.jinishian.org կայքէջ: |