Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ 2023-2024 ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:
 
Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.
  • ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
  • նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
  • գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:
Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI), որը գտնվում է Միացյալ Թագավորությունում և գործում է աշխարհի 50 երկրում` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը շարունակաբար վերանայում է այս ծրագրի մոդելը ինտեգրելով նոր մոտեցումներ և մեթոդներ՝ երիտասարդ ձեռներեցներին համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով: 
 
Հետևաբար՝ սույն ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից`
 
ՓՈՒԼ 1.  Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին:
 
ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացին:
 
ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը:
 
ՓՈՒԼ 4.  Բարձր գնահատված իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր:
 
ՓՈՒԼ 5.  Մասնակից երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի) աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:    
 
Դիմումը կարող եք լրացնել` անցնելով հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/RqdCH7P9i1iKGjxw8 մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը։
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք  զանգահարել ՋՀՀ գրասենյակ 077 54 44 12 հեռախոսահամարով: