«Գործող և ապագա կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացում» ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը` Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) Կանանց տնտեսական հզորացում կառույցի (CWEE) աջակցությամբ, իրականացնում է «Գործող և ապագա կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացում» ծրագիրը։ 
 
Այժմ առավել քան երբևէ, առցանց հարթակներին անցումն ու դրանց արդյունավետ կառավարումը կենսական նշանակություն ունեն փոքր և միջին բիզնեսի գոյատևման և զարգացման համար։ Ծրագրի նպատակն է նպաստել հատկապես Հայաստանի մարզերում գործող և ապագա կին ձեռներեցների բիզնեսների կայունությանը և աճին՝ թվայնացման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ունակությունների զարգացման միջոցով։
 
Ծրագիրը կընդգրկի հետևյալ փուլերը՝
 
ՓՈՒԼ 1. Կարճաժամկետ դասընթացներ
 
Ծրագրի  շահառուները հնարավորություն կստանան մասնակցելու 6 կարճաժամկետ առցանց դասընթացի, հետևյալ թեմաներով (միջինում 3 ժամ տևողությամբ)՝  
 
  • Առցանց վաճառքի հարթակների ստեղծում/Առցանց վճարման համակարգեր/ Կիբերանվտանգություն
  • Անցանց նյութերի տեղափոխում առցանց հարթակներ
  • Թվային գրագիտության հիմքեր (առցանց հանդիպումների հավելվածներ, Գուգլ դիսկ և ֆայլեր)
  • Փափուկ հմտություններ (soft skills) առցանց հաղորդակցության համար
  • Բիզնես և անձնական բրենդինգ առցանց աշխարհում
  • Գրաֆիկ/UI դիզայն
Ինչպես նաև 2 կարճաժամկետ դասընթացի (միջինում 4 ժամ տևողությամբ)՝
 
  • CIPE-ի կողմից մշակված առցանց հմտությունների զարգացման հատուկ դասընթաց՝ հատուկ ուղեցույցի կիրառմամբ
  • Սեռի վրա հիմնված բռնություն և ոտնձգություն՝ հատկապես առցանց եղանակով 
Առաջին փուլը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան անցնել ծրագրի երկրորդ փուլ:
 
ՓՈՒԼ 2. Երկարաժամկետ դասընթացներ 
 
Առաջին փուլից հետո՝ ընտրության արդյունքում, առնվազն 40 կին ձեռներեց կմասնակցի թվային մարքեթինգի ռազմավարության մշակման և SMM հմտությունների կիրառման երկարաժամկետ դասընթացների՝ մշակված գործող և ապագա կին ձեռներեցների կարիքներին համապատասխան։ 
 
ՓՈՒԼ 3. Խմբային և անհատական աշխատանքներ 
 
Այս փուլին մասնակցությունը կշարունակեն գործող կին ձեռներեցները (առնվազն 20 հոգի)` ստանալով աջակցություն թվային ռազմավարության իրականացման հարցում՝ խմբային և անհատական աշխատանքների ընթացքում։ 
 
Ծրագրի գործընկեր՝ Quick Start:
 
Հիշեցում՝ ծրագրին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ Է։
 
Ծրագրին Ձեր հայտը լրացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/Rsvz1BwPNeRQtW1o9
 
Հայտերի լրացման վերջնաժամկետն է՝ մարտի 12, 2023թ․։
____________________________________________
 
«Գործող և ապագա կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի կողմից և իրականացվում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից, որի նպատակն է նպաստել կին ձեռներեցների բիզնեսների կայունությանը և աճին՝ թվայնացման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ունակությունների զարգացման միջոցով։