«Կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացում» ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը` Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE)  Կանանց տնտեսական հզորացում կառույցի (CWEE) աջակցությամբ, իրականացնում է «Կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացում» ծրագիրը` «Կին առաջնորդների առաջխաղացումն ամբողջ աշխարհում՝ տնտեսության վերականգնման գործընթացում» ծրագրի (Center for Women's Economic Empowerment: Promoting Women Leaders Globally in Economic Recovery) շրջանակներում: 
 
Այժմյան իրականության մեջ անցում կատարելն առցանց հարթակներին ու դրանց կառավարումը դարձել են անհրաժեշտություն ձեռներեցների համար։ Բիզնեսների թվայնացումն առաջ է բերում  որոշակի մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար այս ծրագիրը շեշտը կդնի Հայաստանի մարզերում կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացման վրա՝ ստեղծելով հնարավորություններ եկամուտների գեներացման համար, ամուր հիմք ստեղծելով բիզնեսի թվային փոխակերպման գործընթացների համար՝ թիրախավորելով այն հիմնական հմտությունները, գիտելիքները և ունակությունները, որոնք թվայնացման գործընթացում կարող են անհրաժեշտ լինել մարզերում բիզնես գործունեություն ծավալող կին ձեռներեցներին։ 
 
Ծրագրի շահառուները կարող են լինել`
  • գործող կին ձեռներեցները,
  • ապագա անհատ կին ձեռներեցները
Ծրագիրը մշակված է առավելագույն արդյունավետություն և երկարաժամկետ աջակցություն ապահովելու մոդելով և կընդգրկի հետևյալ փուլերը՝
 
ՓՈՒԼ 1. Ծրագրին գրանցված մասնակիցները կստանան 3 կարճաժամկետ (յուրաքանչյուր թեման՝ 2 ժամ) և 3 երկարաժամկետ (յուրաքանչյուր թեման՝ 10 ժամ) առցանց դասընթացի մասնակցելու հնարավորություն։ Ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու համար երկարաժամկետ դասընթացները կներառեն նաև գործնական բաղադրիչներ, խմբային աշխատանքներ և աշխատանքային հիմունքներով քննարկումներ: 
 
Թեմաները ներկայացված են ստորև՝
 
Կարճաժամկետ դասընթացներ՝
  • Առցանց վաճառքի հարթակների ստեղծում/ Առցանց վճարման համակարգեր/ Կիբերանվտանգություն 
  • Անցում առցանց հարթակների
  • Առցանց հանդիպումներ կազմակերպելու հավելվածներ՝ որպես օֆֆլայն հանդիպումների կազմակերպման այլընտրանք

Երկարաժամկետ դասընթացներ՝

  • Առևտրային սոցիալական ցանցերի գրագետ կառավարում (Ֆեյսբուք, Ինստագրամ և այլն)
  • Հաճախորդների վարքագծի վերլուծություն և վերջիններիս ներգրավում առցանց եղանակով
  • Թվային ռազմավարության մշակում
Այն մասնակիցները, ովքեր հաջողությամբ կավարտեն թվային հմտությունների զարգացման առնվազն 2 երկար և առնվազն 2 կարճ դասընթաց, հնարավորություն կունենան մասնակցել հաջորդ փուլի ընտրության գործընթացին: 
 
ՓՈՒԼ 2.  Գործնական դասընթացների ընտրության գործընթացի շրջանակներում մասնակիցներից պահանջվում է ներկայացնել մոտիվացիոն գրություն՝ իրենց բիզնեսի թվային վերափոխման վերաբերյալ։ Դիմումները ստանալուց հետո ընտրված թեկնածուները կհրավիրվեն առցանց հարցազրույցների: Մասնակիցների ընտրության գործընթացի մանրակրկիտ լինելու հիմնական նպատակը ծրագրի արդյունավետության ապահովումն է` ծրագրի շրջանակներում խոստումնալից թեկնածուներ ներգրավվելու նպատակով։
 
Առնվազն 25 կին ձեռներեց կընտրվի երկրորդ փուլի համար։
 
Ընտրված 25 մասնակիցները մասնագետների և խորհրդատուների ուղեկցությամբ կմասնակցեն  գործնական դասընթացների և կմշակեն իրենց թվային վերափոխման ռազմավարությունը: 
Ծրագրի ավարտին առնվազն 10 մասնակից, ովքեր հաջողությամբ կմշակեն իրենց ռազմավարությունը և պատրաստակամություն կհայտնեն սկսելու իրենց բիզնեսի թվայնացման գործընթացը, հնարավորություն կունենան անցնել հաջորդ փուլ:
 
ՓՈՒԼ 3. Ամենահաջողակ մասնակիցներից առնվազն 10-ը, ովքեր հաջողությամբ կմշակեն իրենց թվային վերափոխման ռազմավարությունը, կստանան մասնագետների և խորհրդատուների կողմից անհատական խորհրդատվության հնարավորություն։ Անհատական խորհրդատվություններն անց կացվեն առցանց տարբերակով։
 
Հիշեցում՝ ծրագրին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ Է։
 
Ծրագրին Ձեր հայտը լրացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/8XfdrhJAugdBRoGr7
 
Հայտերի լրացման վերջնաժամկետն է՝ ապրիլի 15, 2022թ․։
 
——————————————————————————
«Կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի կողմից և իրականացվում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից, որի նպատակն է օգնել կին ձեռներեցներին թվայնացնել իրենց բիզնեսը՝ ստեղծելով եկամուտների գեներացման նոր հնարավորություններ։