GPS (Growth and Performance Training for Entrepreneurs) | Աճի և կատարողական հմտությունների զարգացման դասընթաց ձեռներեցների համար 2022

15.07.2022 – 09.08.2022
 
Այսօրվա իրականության մեջ թվային տեխնոլոգիաների օգտագործումը, շուկաների գլոբալիզացիան ու դեմոգրաֆիկ փոփոխությունները ձեռներեցների համար ստեղծում են նոր հնարավորություններ և մարտահրավերներ: Վերջիններիս բիզնեսների վրա ներազդող որոշումները պետք է կատարվեն ամեն օր, և այդ իսկ պատճառով նրանք պետք է տիրապետեն տեխնիկական գիտելիքների, ինչպես նաև տարբեր իրավիճակներում սթրեսը, հույզերն ու այլ մարդկանց արձագանքները կառավարելու ճիշտ անհատական հմտությունների: Նմանատիպ իրավիճակներում ձեռներեցներին աջակցելու համար` Երիտասարդների միջազգային ցանցը մշակել է GPS դասընթացը ձեռներեցների համար:
 
Ի՞նչ է իրենից ներկայացնում GPS դասընթացը
 
Այն անվճար առցանց դասընթաց է, որն ուղղված է ձեռնարկատիրական ճկուն հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանը: Մարդիկ ղեկավարում և խթանում են իրենց բիզնեսի աճը, այդ իսկ պատճառով շատ կարևոր է կատարելագործել Ձեր ճկուն հմտությունները` բիզնեսի նպատակներին հասնելու համար:
 
Այս ծրագրի շրջանակներում մենք կկիսվենք գործիքներով, որոնք կարող եք կիրառել փոփոխություններին ավելի լավ հարմարվելու և ճգնաժամային իրավիճակներում դրական մնալու համար (ինչպես օրինակ այժմյան կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը):
 
Ի՞նչ կտա Ձեզ ծրագիրը
 
Դուք ձեռք կբերեք Ձեր բիզնեսը կառավարելու և Ձեր նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կենտրոնացում:
  • Դուք կստանաք օժանդակություն այլ մարզերի ձեռներեցներից, ում հետ կկարողանաք կիսվել Ձեր մարտահրավերներով ու հավակնություններով:
  • Դուք կտիրապետեք գործնական գործիքների, որոնք կօգնեն Ձեզ բանակցել մատակարարների և հաճախորդների հետ, նորարություն մտցնել Ձեր բիզնեսում ու շարժվել ավելի մեծ ճարպկությամբ:
  • Դուք կստանաք վստահություն և մտքի խաղաղություն` ինքներդ Ձեզ ավելի լավ ճանաչելով և Ձեր հմտություններն ընդլայնելով:
Ո՞ր ճկուն հմտությունների վրա ենք մենք աշխատելու
 
Դասընթացը բաղկացած է յոթ մոդուլներից և չորս առցանց սեսիաներից` չորս շաբաթվա ընթացքում:
 
Դուք կսովորեք. 
  • VUCA հմտություններ. անհրաժեշտ են, որպեսզի կարողանանք կողմնորոշվել այն աշխարհում, որտեղ ապրում ենք - Volatile | Անկայուն, Uncertain | Անորոշ,  Complex | Բարդ և Ambiguous  | Երկիմաստ 
  • Grit  | Հաստատակամություն. կիրք + համառություն` սեփական նպատակներին հասնելու համար
  • Agility | Ճարպկություն. մտածել և գործել արագ, ւստ անհրաժեշտության փոխել ուղղությունը
  • Ideation and Opportunity Management | Գաղափարների և հնարավորությունների կառավարում. Գտնել նորարական լուծումներ և ձեզ համար ճիշտ հնարավորություններ ստեղծել շուկայում
  • Decision making | Որոշումների կայացում. Հասկանալ լավ որոշումների կայացման գործընթացը և նրբությունները   
  • Negotiation & Persuasion | Բանակցում և համոզում.  հմտություններ, որոնք անհրաժեշտ են այլ անձանց հետ բանակցելու գործընթացում դրական արդյունքների հասնելու համար
  • Action focus | Գործողությունների կենտրոնացում. անհրաժեշտ են արագ գործելու և ապագա գործողությունները պլանավորելու համար 
Մենք նաև կանդրադառնանք մեդիտացիոն վարժություններին, որպեսզի Դուք այն ավելացնեք Ձեր առօրյային` միտքը պարզելու և բացասական մտքերից ազատվելու համար:
 
Եթե ցանկանում եք մասնակցել, շարունակեք ընթերցել ստորև ներկայացված տեղեկատվությունը, որտեղ մենք Ձեզ ավելի մանրամասն կպատմենք դասընթացի պահանջների և գրանցման ընթացքի մասին: 
 
Ինչպե՞ս մուտք գործել մոդուլների բովանդակություն
 
Յուրաքանչյուր մասնակից բովանդակությանը կարող է հետևել իրեն հարմար ժամանակ, քանի որ դրանք հասանելի կլինեն օրական քսանչորս ժամ թվային հարթակում: Մոդուլները կտեղադրվեն ամեն ուրբաթ և երկուշաբթի օրերին և կընդգրկեն համապատասխան բովանդակության տարբեր աղբյուրներ (օր. կայքեր, տեսանյութեր, տեքստեր և այլն), ինքնագնահատման գործիքակազմ, գործնական վարժություններ, անհատական անդրադարձներ և հանձնարարություններ: 
 
Դուք հնարավորություն կունենաք լիարժեք շփվելու մյուս մասնակից ձեռներեցների հետ թվային հարթակում (Google Classroom)՝ օգնելով միմյանց դասընթացի ընթացքում և դրա ավարտից հետո:
 
Դասընթացն իր մեջ ներառում է չորս առցանց սեսիաներ (2 ժամ տևողությամբ), որոնց ժամանակ Դուք հնարավորություն կունենաք տալու թեմային առնչվող հարցեր, կիսվելու Ձեր փորձով և շփվելու սեսիան վարողների և մյուս ձեռներեցների հետ: 
 
Ու՞մ համար է նախատեսված ծրագիրը
 
Ձեռներեցների համար, ովքեր ունեն օգնության, ներկայիս ճգնաժամն ու մարտահրավերներին դիմակայելու միջոցների կարիք, որոնք անհրաժեշտ են բիզնեսը կառավարելու համար:
 
Ի՞նչ կարծիք ունեն նախկին մասնակիցները ծրագրի մասին
 
«Բովանդակությունը պարզ էր հասկանալու համար և ես կարողացա սովորածս կապել իմ սեփական փորձի հետ, տեսնել այն տարբեր տեսանկյուններից: Ես կարողացա ընկալել յուրաքանչյուր հմտությունը, որի վրա մենք աշխատում էինք, վարժությունները նույնպես շատ օգտակար էին»:
 
«Բիզնեսների համար տիրող համաշխարհային դժվարին ժամանակներում վերապատրաստման նյութերը բավականին հասկանալի էին և համապատասխան: ԱԿՀ ձեռներեցների համար դասընթացը մեզ նաև հնարավորություն տվեց ձեռք բերել նոր ընկերներ և օգնել միմյանց»:
 
«Մեզ համար շատ օգտակար էր ներկայիս աշխարհում տեղի ունեցող խնդիրների մասին քննարկումները: Բիզնեսներն այժմ հսկայական ճնշման տակ են գտնվում այս փոփոխություններին արձագանքելու համար: Դասընթացը հիանալի լուծում էր իմ բիզնեսի համար»:
 
Պահանջներ
 
Դասընթացի տեղերը սահմանափակ են, հետևաբար գրանցվելուց առաջ խնդրում ենք համոզված լինել, որ ստորև նշված պահանջները բավարարված են. 
  • Ունենալ մուտք ինտերնետին,
  • Դասընթացի չորս շաբաթվա ընթացքում ի վիճակի լինել ավարտելու բոլոր յոթ մոդուլները և միանալ չորս առցանց նիստերին (ստորև նշված դասացուցակին համաձայն),
  • Ծրագրից առաջ և հետո լրացնել դասընթացի ազդեցության հարցումը:
Ժամանակացույց
 
Գրանցումը հունիսի 28-ից մինչև հուլիսի 12-ը:
 
Դասընթացի տևողությունը հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 9-ը:
 
Առցանց սեսիաները (2 ժամ տևողությամբ) տեղի կունենան  հետևյալ օրերին.
 
Ուրբաթ, հունվարի 15-ին, ժամը 11:00 
Ուրբաթ, հունվարի 22-ին, ժամը 11:00 
Ուրբաթ, հունվարի 29-ին, ժամը 11:00 
Երեքշաբթիօգոստոսի 9-ին, ժամը 11:00 
 
Ինչպես գրանցվել
 
Դասընթացին գրանցվելու համար անցեք ստորև ներկայացված հղումով՝ https://forms.gle/Nn1DcCrHKduMQ7Vr7
 
Գրանցվելուց հետո` ՋՀՀ-ն մի քանի օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով կկապվի Ձեզ հետ, որպեսզի հաստատի Ձեր մասնակցությունը, կիսվի առկա սեսիաներին միանալու հրահանգներով և թե ինչպես մուտք ունենաք Google Classroom-ում ներկայացված դասընթացի նյութերին:     
 
Կապ
 
Հարցերի դեպքում խնդրում ենք էլեկտրոնային փոստի միջոցով կապ հաստատել ՋՀՀ-ի հետ` [email protected] էլ փոստով: