Հոգեբան

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամ (ՋՀՀ)

ՊԱՇՏՈՆԸ

Հոգեբան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ

Ամբողջ դրույք

ՍԿՍԵԼՈՒ ՕՐԸ/ԺԱՄԱՆԱԿԸ

3 հոկտեմբերի 2022

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Երկարաժամկետ ( 3 ամիս փորձաշրջան)

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

Ք. Սևան, Գեղարքունիքի մարզ, ՀՀ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը փնտրում է մոտիվացված և բծախնդիր թեկնածու, ով կբավարարի սահմանված պահանջները զբաղեցնելու Հոգեբանի պաշտոնը: 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ա) գնահատում/թեստավորում է 18-ից բարձր հիվանդների խնդիրներ լուծելու ունակությունը, անձնական գծերը, հոգեբանական վիճակը, վարքը, հիշողության և ընկալման գործընթացները.

բ) մշակում է աշխատանքի անհատական պլան՝ շեշտը դնելով հաղորդակցման և սոցիալական ունակությունների զարգացման, վարքագծի շտկման վրա.

գ) օգնում է հիվանդին զարգացնել ինքնավստահությունը. 

դ) յուրաքանչյուր հիվանդի համար մշակում է վերականգնողական ծրագիր, կատարում է անհատական, իսկ անհրաժեշտության դեպքում խմբային աշխատանք՝ կիրառելով օճանդակ նյութեր, այլ մեթոդներ, զարգացնում և/կամ վերականգնում է հիվանդների ճանաչողական ֆունկցիաները, ինչպես նաև ուշադրության, ընդօրինակման, հիշողության, ժամանակային և տարածային ընկալման հետ կապված ֆունկցիաները.

ե) համագործակցում է հիվանդի խնամակալների հետ, անհրաժեշտության դեպքում խթանում է վերջիններիս մասնակցությունը թերապևտիկ միջոցառումներին, զարգացնում է խնամակալների՝ հիվանդի հետ տանը ճիշտ աշխատելու և հիվանդի զարգացման հապաղման փաստն ընդունելու ունակությունները.

զ) սերտորեն աշխատում է բազմամասնագիտական թիմի հետ, փոխանակում է իր մասնագիտական հմտությունները, քննարկում է յուրաքանչյուր հիվանդին անհրաժեշտ անհատական մոտեցումները, մյուս մասնագետներին տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն.

է) պատրաստակամ է զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումներին, դասընթացներին:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Բարձրագույն կրթություն՝ հոգեբանության գծով։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը/ռեզյումեն/CV-ին  հայերեն կամ անգլերեն տարբերակով ուղարկել [email protected] և [email protected]  էլեկտրոնային hասցեներին՝ subject տողում նշելով "Sevan Rehab Center"։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլ անցած թեկնածուները:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ

30 ապրիլի 2022

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) 1996 թվականից Հայաստանում գործող ոչ առևտրային կազմակերպություն է: Ներկայումս ՋՀՀ գործունեության ռազմավարական ուղղություններն են առողջապահությունը, քաղաքացիական հասարակությունը, կրթությունը, համայնքային և տնտեսական զարգացումը: Ավելի մանրամասն տեղեկության համար այցելեք www.jinishian.org կայքէջ: