ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ | Ջինիշյան հիշատակի հիմնադրամ (ՋՀՀ) |
ՊԱՇՏՈՆԸ | Հոգեբան |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ | Ամբողջ դրույք |
ՍԿՍԵԼՈՒ ՕՐԸ/ԺԱՄԱՆԱԿԸ | Հոկտեմբերի 3-ից, 2022 |
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ | Երկարաժամկետ ( 3 ամիս փորձաշրջան) |
ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ | Ք. Սևան, Գեղարքունիքի մարզ, ՀՀ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ | Ջինիշյան հիշատակի հիմնադրամը փնտրում է մոտիվացված և բծախնդիր թեկնածու, ով կբավարարի սահմանված պահանջները զբաղեցնելու Հոգեբանի պաշտոնը: |
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | ա) գնահատում/թեստավորում է 18-ից բարձր հիվանդների խնդիրներ լուծելու ունակությունը, անձնական գծերը, հոգեբանական վիճակը, վարքը, հիշողության և ընկալման գործընթացները. բ) մշակում է աշխատանքի անհատական պլան՝ շեշտը դնելով հաղորդակցման և սոցիալական ունակությունների զարգացման, վարքագծի շտկման վրա. գ) օգնում է հիվանդին զարգացնել ինքնավստահությունը. դ) յուրաքանչյուր հիվանդի համար մշակում է վերականգնողական ծրագիր, կատարում է անհատական, իսկ անհրաժեշտության դեպքում խմբային աշխատանք՝ կիրառելով օճանդակ նյութեր, այլ մեթոդներ, զարգացնում և/կամ վերականգնում է հիվանդների ճանաչողական ֆունկցիաները, ինչպես նաև ուշադրության, ընդօրինակման, հիշողության, ժամանակային և տարածային ընկալման հետ կապված ֆունկցիաները. ե) համագործակցում է հիվանդի խնամակալների հետ, անհրաժեշտության դեպքում խթանում է վերջիններիս մասնակցությունը թերապևտիկ միջոցառումներին, զարգացնում է խնամակալների՝ հիվանդի հետ տանը ճիշտ աշխատելու և հիվանդի զարգացման հապաղման փաստն ընդունելու ունակությունները. զ) սերտորեն աշխատում է բազմամասնագիտական թիմի հետ, փոխանակում է իր մասնագիտական հմտությունները, քննարկում է յուրաքանչյուր հիվանդին անհրաժեշտ անհատական մոտեցումները, մյուս մասնագետներին տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն. է) պատրաստակամ է զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումներին, դասընթացներին:
|
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ | Բարձրագույն կրթություն՝ հոգեբանության գծով։ |
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ | Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը/ռեզյումեն/CV-ին հայերեն կամ անգլերեն տարբերակով ուղարկել [email protected] և [email protected] էլեկտրոնային hասցեներին՝ subject տողում նշելով "Sevan Rehab Center"։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլ անցած թեկնածուները: |
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ | 30 ապրիլի 2022 |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ | Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) 1996 թվականից Հայաստանում գործող ոչ առևտրային կազմակերպություն է: Ներկայումս ՋՀՀ գործունեության ռազմավարական ուղղություններն են առողջապահությունը, քաղաքացիական հասարակությունը, կրթությունը, համայնքային և տնտեսական զարգացումը: Ավելի մանրամասն տեղեկության համար այցելեք www.jinishian.org կայքէջ:
|