Սույն թվականի հոկտեմբերի 23-ին և 24-ին «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ 2013-2014» ծրագրի մասնակից հանդիսացող Ապարանի, Շենավանի, Թալինի, Մաստարայի, Ներքին Բազմաբերդի, Գյուլագարակի, Ուռուտի, Սվերդլովի և Երևանի դպրոցների 52 աշակերտ և 11 ուսուցիչ մասնակցեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակում կազմակերպված քաղաքացիական սեմինարի: Նրանց հյուրընկալեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյը: Մեկուկես ժամ տևած հանդիպման ընթացքում պարոն Մակքոյը խոսեց ԵԱՀԿ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատմության, կառուցվածքի, նպատակների և առաքելությունների մասին:
Աշակերտները բավականին ակտիվ էին և շատ հետաքրքրված քննարկվող թեմաներով: Աշակերտներին հատկապես հետաքրքրում էր ՀՀ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, ՀՀ-ի ժողովրդավարացման գործընթացը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը և այս խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն ու գործունեությունը: Քննարկումներից և հարցուպատասխանից հետո աշակերտներն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից նկարահանված մի քանի կարճամետրաժ ֆիլմ դիտեցին` մարդու իրավունքների, ժողովրդավարության, խոսքի ազատության, լրատվամիջոցների ազատության և այլ թեմաների վերաբերյալ: Մինչ գրասենյակից հեռանալը աշակերտները այցելեցին գրասենյակի գրադարան, որտեղ հնարավություն ստացան վերցնելու իրենց հետաքրքրող գրքեր, բրոշյուրներ և թերթոններ:
Ծրագրի մասին ...