Շահառուների նկարագրությունը. 19 երիտասարդ, ովքեր պատրաստ են մեղվաբուծության բիզնես վարելու
Ծրագրի իրականացման վայրը. ք. Ալավերդի, Լոռու մարզ
Ծրագրի նպատակները. համայնքում զարգացնել մեղվաբուծության բիզնեսը երիտասարդների շրջանում` գործազրկության խնդիրը լուծելու նպատակով և միևնույն ժամանակ նպաստել մեղուների թվաքանակի ավելացմանը՝ նվազեցնելով նրանց անհետացման վտանգը և բավարարելով տեղական շուկայում մեղրի պահանջարկը։
Ծրագրի խնդիրները.
- 5-ամյա ժամանակահատվածում մեղվաբուծության բիզնեսի ոլորտում վերազինել 19 երիտասարդի, ովքեր կմնան իրենց համայնքներում՝ եկամուտ ստեղծելով իրենց ընտանիքների համար։
- ընդլայնել տեղական մեղրի արտադրությունը տեղական շուկայում` դրա պահանջարկը բավարարելու համար և ստեղծել նախադրյալներ Ալավերդու տարածաշրջանում մեղվապահների կլաստեր ձևավորելու համար։
| Ծրագրի տեսակը | Ինքնակամ ներկայացված | 
| Սկիզբը | 2 մարտի 2020 | 
| Ավարտը | 3 դեկտեմբերի 2024 | 
| Համակարգող / պատասխանատու | Լիանա Սարգսյան | 
| Իրականացնող | Վիգեն Մնացականյան | 
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 3,000,000 ԱՄՆ դոլար 6,186 | 
| Շահառուների թիվը | 19 | 





















































