Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են 7 համալսարանների և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի երիտասարդության կենտրոնի մոտ 1,200 ուսանող/երիտասարդներ և հարակից համայնքների մոտ 400 երիտասարդներ` պահպանելով գենդերային հավասարակշռությունը: Ծրագրի անուղղակի շահառուներն են 7 համալսարանների ուսխորհուրդների այլ անդամ-ուսանողներ, համալսարանների ադմինիստրացիան և աշխատակազմը, ուսանողների ընտանիքները, համայնքի անդամները և ընդհանրապես Հայաստանի հասարակությունն ու Վրաստանի հայ համայնքը:
Ծրագրի իրականացման վայրերը. Գյումրի (Շիրակ), Գավառ (Գեղարքունիք), Վանաձոր (Լոռի), Իջևան (Տավուշ), Գորիս և Կապան (Սյունիք), Երևան, Թբիլիսի (Վրաստան)
Նպատակը. Շեշտադրել և զարգացնել քաղաքացիական մասնակցությունը ՀՀ-ում` աջակցելով և խրախուսելով մարզերի բուհերի ուսանողներին երկրի արդի և երկարատև տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացման մեջ ունենալ ավելի ակտիվ, կարողունակ և տեղեկացված դեր
Խնդիրները.
- Զարգացնել և ակտիվացնել ուսանողների քաղաքացիական մասնակցությունը 7 բուհերում և հարակից համայնքներում:
- Զարգացնել ուսանողների գիտելիքը և հմտությունները Քաղաքացիական հասարակության ոլորտում և խթանել նրանց քաղաքացիական մասնակցությունը:
- Խրախուսել ուսանողներին ավելի ակտիվորեն և արդյունավետորեն մասնակցել իրենց համայնքի և երկրի հասարակական կյանքին:
- Աջակցել բուհերի ուսանողներին տեղական գյուղական համայնքներում քաղաքացիական հիմնախնդիրների ուսումնասիրման, հայտնաբերված խնդիրներին լուծում տալու ուղղությամբ մոտեցումների մշակման և համապատասխան քայլեր ձեռնարկելու հարցերում:
- 7 բուհերի ուսանողների միջև զարգացնել սոցիալական և քաղաքացիական հիմնահարցերին առնչվող հաղորդակցության և համագործակցության ցանց:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված / ուղղակի իրականացում |
Սկիզբը | 1 հոկտեմբերի 2018 |
Ավարտը | 15 հունիսի 2019 |
Համակարգող / պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
Իրականացնող | ՋՀՀ |
Գործընկեր կազմակերպություններ | 7 համալսարան / Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ԱՄՆ դոլար 36,416 ՀՀ դրամ 17,661,760 |
Շահառուների թիվը | 1,600 |