Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուներ` 600 ուսանող, անուղղակի շահառուներ` երեք համալսարանի ուսանողներ, ուսանողական խորհրդի անդամներ և ադմինիստրացիա
Իրականացման վայրը. Գավառ (Գեղարքունիք) , Գյումրի (Շիրակ), Վանաձոր (Լոռի)
Նպատակը. Շեշտադրել և զարգացնել քաղաքացիական մասնակցությունը ՀՀ մարզերում` բուհերի ուսանողներին աջակցելով և խրախուսելով երկրի արդի և երկարատև տնտեսական, սոցիալական և քաղաքացիական զարգացման մեջ ունենալ ավելի ակտիվ, կարողունակ և տեղեկացված դեր:
Խնդիրները.
- Զարգացնել Վանաձորի համալսարանի ուսանողական խորհուրդների կազմակերպչական և տեխնիկական կարողությունները:
- Խրախուսել Գյումրու, Գավառի և Վանաձորի համալսարանների ուսանողներին ավելի ակտիվորեն և արդյունավետորեն մասնակցել իրենց համայնքի և երկրի հասարակական կյանքին:
- Աջակցել բուհերի ուսանողներին տեղական գյուղական համայնքներում քաղաքացիական հիմնախնդիրների ուսումնասիրման մեջ` ստեղծելով համապատասխան միջավայր` հետազոտման, համագործակցության և քաղաքացիական քայլերի համար:
- Ստեղծել հաղորդակցության և համագործակցության ցանց երեք համալսարանի ուսանողների միջև սոցիալական և քաղաքացիական հիմնախնդիրների վերաբերյալ:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված /Ուղղակի իրականացում |
Սկիզբը | Սեպտեմբեր 1, 2007 |
Ավարտը | Սեպտեմբեր 1, 2008 |
Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրրիկյան |
Գործընկեր կազմակերպություն | 1. Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ, Գյումրի, Շիրակի մարզ, 2. Գավառի պետական համալսարան, Գավառ, Գեղարքունիքի մարզ, 3. Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, Վանաձոր, Լոռվա մարզ |
Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմից | ՀՀ դրամ - |
Իրականացնող | ՋՀՀ/ ՀԵՆԿ |
Ֆինանասավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ- |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 11,772,447 |
Շահառուների թիվը | 600 |