Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են 7 համալսարանի 4,500 ուսանող և հարակից համայնքների 2,000 երիտասարդ` պահպանելով գենդերային հավասարակշռությունը: Ծրագրի անուղղակի շահառուներն են 7 համալսարանի ուսանողները, ուսխորհրդի անդամները, համալսարանի ադմինիստրացիան և ընդհանրապես Հայաստանի հասարակությունը

Իրականացման վայրը. Գյումրի (Շիրակ), Գավառ (Գեղարքունիք), Վանաձոր (Լոռի), Իջևան (Տավուշ), Գորիս և Կապան (Սյունիք), Երևան

Ծրագրի նպատակը. Շեշտադրել և զարգացնել քաղաքացիական մասնակցությունը ՀՀ մարզերում` բուհերի ուսանողներին աջակցելով և խրախուսելով երկրի արդի և երկարատև տնտեսական, սոցիալական և քաղաքացիական զարգացման մեջ ունենալ ավելի ակտիվ, կարողունակ և տեղեկացված դեր

Խնդիրները.

  1. Զարգացնել և ակտիվացնել ուսանողների քաղաքացիական մասնակցությունը 7 բուհում և հարակից համայնքներում:
  2. Զարգացնել ուսանողների գիտելիքը և հմտությունները Քաղաքացիական հասարակության ոլորտում և խթանել նրանց քաղաքացիական մասնակցությունը:
  3. Խրախուսել բոլոր 7 բուհի ուսանողներին ավելի ակտիվորեն և արդյունավետորեն մասնակցել իրենց համայնքի և երկրի հասարակական կյանքին:
  4. Աջակցել բուհերի ուսանողներին տեղական գյուղական համայնքներում քաղաքացիական հիմնախնդիրների ուսումնասիրման մեջ` ստեղծելով համապատասխան միջավայր` հետազոտման, համագործակցության և քաղաքացիական քայլերի համար:
  5. Բուհերի ուսանողների միջև զարգացնել սոցիալական և քաղաքացիական հիմնահարցերին առնչվող հաղորդակցության և համագործակցության ցանց:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված /Ուղղակի իրականացում
Սկիզբը1 հոկտեմբերի 2012
Ավարտը30 սեպտեմբերի 2015
Համակարգող/պատասխանատուՌուբեն Կրիկյան
ԻրականացնողՋՀՀ
Գործընկեր կազմակերպություն7 համալսարան
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցԱՄՆ դոլար 44,000
Դոնոր կազմակերպությունՄոսկվայում Նորվեգիայի դեսպանություն և Գյուլբենկյան հիմնադրամ
Ֆինանսավորում Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության կողմիցԱՄՆ դոլար 50,000
Ֆինանսավորում Գյուլբենկյան հիմնադրամի կողմիցԱՄՆ դոլար 120,000
Շահառուների թիվը6,500