Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուներն են թիրախված համայնքների 500 հաշմանդամ երեխա և 8 վերապատրաստված բժիշկ: Անուղղակի շահառուներն են թիրախված համայնքների 2,300 նորածին/ տարեկան/
Իրականացման վայր. Երևան, Սյունիքի, Արարատի և Արագածոտնի մարզեր
Նպատակը. ՀՀ Սյունիքի, Արարատի և Արագածոտնի մարզերում նվազեցնել կոնքազդրային հոդի հաշմանդամությունը երեխաների շրջանում և բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները
Խնդիրները.
- Մինչև 2010 թվականի ավարտ բարելավել թիրախված համայնքների 8 բժշկի գիտելիքները և հմտությունները Զարգացող կոնքազդրային հոդի դիսպլազիա/հոդախախտ հիվանդության կանխարգելման բնագավառում (2 հոգի Արարատի մարզից, 2 հոգի Արագածոտնի մարզից և 4 հոգի Սյունիքի մարզից (Գորիսից և Կապանից)),
- Մինչև 2010 թվականի ավարտ բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները` կատարելով արտագնա կլինիկաներ ՀՀ Արագածոտնի, Արարատի և Սյունիքի (Գորիսի և Կապանի) մարզերի հաշմանդամ երեխաներին զննելու նպատակով:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | Հունիսի 10, 2010 |
Ավարտը | Դեկտեմբերի 10, 2010 |
Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 2,842,350 ԱՄՆ դոլար 7,787 |
Շահառուների թիվը | 508 |