Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուներն են թիրախված համայնքների 4,850 նորածին, 700 հաշմանդամ երեխա և 10 վերապատրաստված բժիշկ: Անուղղակի շահառուներն են նորածինների և հաշմանդամ երեխաների ընտանիքները
Իրականացման վայրը. Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներ /Լոռու մարզ/, Արմավիր և Էջմիածին քաղաքներ /Արմավիրի մարզ/ և Եղեգնաձոր քաղաք /Վայոց Ձորի մարզ/
Ծրագրի նպատակը. ՀՀ Լոռու, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում նվազեցնել կոնքազդրային հոդի հաշմանդամությունը երեխաների շրջանում և բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները
Խնդիրները.
- Մինչև 2012 թվականի ավարտ բարելավել թիրախված համայնքների 10 բժշկի գիտելիքները և հմտությունները Զարգացող կոնքազդրային հոդի դիսպլազիա/հոդախախտ հիվանդության կանխարգելման բնագավառում (5 հոգի Լոռու մարզից, 3 հոգի Արմավիրի մարզից և 2 հոգի Վայոց Ձորի մարզից),
- Մինչև 2012 թվականի ավարտ բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները` կատարելով 4 արտագնա կլինիկա` ՀՀ Լոռու, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերի հաշմանդամ երեխաներին զննելու նպատակով,
- Մինչև 2012 թվականի ավարտ տեխնիկապես բարելավել թիրախված համայքների 6 ծննդատուն` տրամադրելով երեխաների ուլտրաձայնային զննման համար նախատեսված հատուկ սեղաններ:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 18 ապրիլի 2012 |
Ավարտը | 18 նոյեմբերի 2012 |
Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 3,728,000 ԱՄՆ դոլար 10,214 |
Շահառուների թիվը | 5,560 |