Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուներն են թիրախված համայնքների 7,000 նորածին, 250 հաշմանդամ երեխա և 10 վերապատրաստված բժիշկ: Անուղղակի շահառուներն են նորածինների և հաշմանդամ երեխաների ընտանիքները:
Իրականացման վայրը. Ամասիա, Աշոցք, Արթիկ և Մարալիկ քաղաքներ /Շիրակի մարզ/, ք. Վանաձոր /Լոռու մարզ/, ք.Կապան /Սյունիքի մարզ/, ք. Երևան
Ծրագրի նպատակը. ՀՀ Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում և Երևան քաղաքում նվազեցնել կոնքազդրային հոդի հաշմանդամությունն երեխաների շրջանում և բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները
Խնդիրները.
- Մինչև 2013 թվականի ավարտ բարելավել 10 բժշկի գիտելիքները և հմտությունները Զարգացող կոնքազդրային հոդի դիսպլազիա/հոդախախտ հիվանդության կանխարգելման բնագավառում (6 բժիշկ թիրախված համայնքներից և 4 բժիշկ Երևանից),
- Մինչև 2014 թվականի ավարտ բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները` կատարելով 3 արտագնա կլինիկա` ՀՀ 3 թիրախված մարզի հաշմանդամ երեխաներին զննելու նպատակով,
- Մինչև 2014 թվականի ավարտ տեխնիկապես բարելավել թիրախված համայքների 6 ծննդատուն` տրամադրելով երեխաների ուլտրաձայնային զննման համար նախատեսված հատուկ սեղաններ:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 16 սեպտեմբերի 2013 |
Ավարտը | 31 մարտի 2014 |
Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 4,698,000 ԱՄՆ դոլար 11,600 |
Շահառուների թիվը | 7,000 |