Շահառուների նկարագրությունը. Ուսուցողական դասընթացների 2100 մասնակից` կանայք, երիտասարդներ, համայնքի ղեկավարներ, ոստիկանության ներկայացուցիչներ
Ծրագրի իրականացման վայրը. Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզեր
Նպատակը. Հասարակությանը տեղեկացնել ընտանեկան բռնության մասին և նվազեցնել մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված հնարավոր ռիսկը Շիրակի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում 
Խնդիրները.
- ՀՀ երեք մարզերում կրթական միջոցառումների միջոցով բնակչության տարբեր շերտերից 2,100 մարդկանց մոտ բարձրացնել ընտանեկան բռնության հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքները, ինչպիսիք են` հարգել և պաշտպանել ընտանիքի անդամների հավասար իրավունքները:
- ՀՀ Գեղարքունիքի և Լոռվա մարզերի բնակչության նվազագույնը 10 %-ի մոտ բարձրացնել ընտանեկան բռնության նկատմամբ տեղեկացվածությունը և զգայականությունը` հասարակական իմացության և նպաստող գործունեությունների միջոցով/ այս երեք մարզերում բնակչության ընդհանուր քանակը կազմում է 523,000/:
| Ծրագիր | Քաղաքացիական հասարակություն | 
| Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ | 
| Սկիզբը | 04/01/2008 | 
| Ավարտը | 11/01/2008 | 
| Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրրիկյան | 
| Իրականացնող | Հայկական կարիտաս ՀԿ | 
| Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 8,274,955 ԱՄՆ դոլար 27,131 | 
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 4,964,485 ԱՄՆ դոլար 16,277 | 
| Շահառուների թիվը | 2,100 | 





















































