Շահառուների նկարագրությունը. Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի բնակիչներ, որոնք հայտնվել են կասկածյալների և մեղադրյալների կարգավիճակում և զգում են հանրային պաշտպանների ծառայությունների կարիք
Իրականացման վայրը. ՀՀ Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզեր
Նպատակը. բացահայտել հանրային պաշտպաններից հրաժարումների իրական պատճառները` ապահովելու անվճարունակ խավերի իրավունքների պաշտպանությունը
Խնդիրները.
- նպաստել անվճարունակ խավերին արդյունավետ իրավաբանական ծառայության մատուցմանը,
- բարձրացնել տեղեկացվածության մակարդակը մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խորհրդատվության տրամադրման վերաբերյալ այն անձանց շրջանում, ովքեր կարիք ունեն նման խորհրդատվության,
- բացահայտել Հայաստանի Փաստաբանների պալատի կառույցում գործող Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից մատուցվող ծառայություններից հրաժարումների արմատական և իրական պատճառները Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում:
| Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ | 
| Սկիզբը | Հունիս 1, 2009 | 
| Ավարտը | Հունվար 30, 2010 | 
| Համակարգող/Պատասխանատու | Ռուբեն Կրրիկյան | 
| Գործընկեր կազմակերպություն | Համաշխարհային բանկ - Հայաստան, Քաունթըփարթ Ինթընեշնլ - Հայաստան | 
| Իրականացնող | Հետաքննող լրագրողներ ՀԿ | 
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 3,500,000 ԱՄՆ դոլար 11,475 | 





















































