Շահառուների նկարագրությունը․ Այս նախաձեռնության շրջանակներում կվերապատրաստվեն ընտրված 50 փոքր ձեռնարկություններ` Քովիդ-19 համատեքստում հատուկ անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու գործընթացում և կտրամադրվեն փորձագիտական խորհրդատվություններ` ներկայիս բիզնես խնդիրներին լուծումներ գտնելու համար վերականգնողական անհատական պլաններ մշակելու նպատակով։ Ծրագիրը հրատապ դրամաշնորհներ կտրամադրի 15 ձեռնարկության, որոնց զուտ գոյատևումը կախված կլինի հենց այդ ֆինանսական աջակցությունից։
Ծրագրի իրականացման վայրերը․ Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզեր
Ծրագրի նպատակը․ օգնել գյուղական համայնքներում և Հայաստանի տարբեր մարզերում ապրող ձեռնարկատերերին գոյատևել Քովիդ-19 ճգնաժամի հետևանքով ստեղծված նոր հանգամանքներում՝ ցուցաբերելով տեխնիկական և ֆինանսական աջակցություն։
Ծրագրի խնդիրները.
- Առնվազն 70 ձեռնարկատեր հնարավորություն կստանա մասնակցելու կարողությունների զարգացման դասընթացի` բարելավելու իրենց բիզնես հմտությունները տարբեր ոլորտներում, որոնց թվում են ֆինանսներ, հաշվապահություն, հարկեր, առցանց մարքեթինգ, B&B կառավարում Քովիդ-19-ի ժամանակներում, լուսանկարչություն, դիզայն և այլն։
- Առնվազն 50 ձեռնարկատեր հնարավորություն կստանա մասնակցելու Քովիդ-19 կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հատուկ դասընթացի՝ նպատակ ունենալով նրանց պատրաստել պահպանելու անվտանգություն` առանց որևէ մեկի առողջությունը վտանգի ենթարկելով։ Բիզնեսները նաև կստանան հիգիենայի պարագաների փաթեթ` բիզնես հաստատություններում վիրուսի տարածումը կանխելու նպատակով։
- Առնվազն 25 ձեռնարկատեր կստանա անհատական աջակցություն` բիզնեսի ներկայիս կարիքները հոգալու նպատակով վաճառքի ոլորտի փորձագետների անմիջական մասնակցությամբ, արտահանման շուկայի համար մարքեթինգային խորհրդատվությունների, սոցիալական մեդիա մարքեթինգի, վեբկայքի արագ մշակման, ֆինանսական և հարկային խորհրդատվությունների, դիզայնի և լուսանկարչության ծառայությունների միջոցով։
- Առնվազն 15 ձեռնարկատեր կստանա ֆինանսական աջակցության դրամաշնորհ, որը կուղղվի բիզնեսի գոյատևման համար անհրաժեշտ ծախսերին՝ ինչպիսիք են գործունեության համար հարմարությունների վարձակալում, կոմունալ վճարներ, հումքի գնում, կենսական միջոցներ` նոր արտադրություն սկսելու կամ գործող բիզնեսում փոփոխություններ կատարելու համար։
Ծրագրի տեսակը | Համագործակցություն |
Սկիզբը | 1 դեկտեմբերի 2020 |
Ավարտը | 31 մայիսի 2021 |
Համակարգող / պատասխանատու | Լիանա Սարգսյան |
Իրականացնող | ՋՀՀ |
Համաֆինանսավորող | ԲՀՀ Հայաստան |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ AMD: 3,986,700 ԱՄՆ դոլար 8,220 |
Ֆինանսավորում ԲՀՀՀ կողմից | ՀՀ դրամ 21,728,000 ԱՄՆ դոլար 44,800 |
Շահառուների թիվը | 50-70 |