Շահառուների նկարագրությունը․ 150 տնային տնտեսություններ, որոնք կներկայացնեն «բակի տնկարան» գաղափարը և կդառնան ծառերի մատակարարներ և 7000 դպրոցականներ, ովքեր կզբաղվեն էկո-ակումբների գործունեությամբ, կմասնակցեն ամառային ճամբարին և ամբողջ հանրապետության մաքրման արշավներին:
Ծրագրի իրականացման վայրը․ Շիրակ, Լոռու և Տավուշի մարզերի թվով 15 քաղաք
Ծրագրի նպատակը․ բարձրացնել Հայաստանի փոքր մարզային քաղաքների և գյուղաքաղաքների շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության հարմարվողականության հնարավորությունները
Ծրագրի խնդիրները.
- բարելավել կանաչ քաղաքաշինական կարողությունները Հայաստանի շահառու մարզերում
- բարելավել թիրախավորված քաղաքների և հարակից համայնքների բնակիչների կենսապայմանները
Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ |
Սկիզբը | 1 մարտի 2021 |
Ավարտը | 28 փետրվարի 2024 |
Համակարգող / պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
Իրականացնող | «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ, «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամ |
Գործընկերներ | «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ, «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամ |
Դոնոր / համաֆինանսավորող կազմակերպություն. | Եվրոպական միություն (ԵՄ) |
EU/ATP Grant to JMF: | ՀՀ դրամ 81,675,000 ԱՄՆ դոլար 163,350 Եվրո 135,000 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 9,075,000 ԱՄՆ դոլար 18,150 Եվրո 15,000 |
Շահառուների թիվը | 7,150 |