Շահառուների նկարագրությունը. սոցիալապես անապահով ընտանիքների և խոցելի խմբերի նախադպրոցական տարիքի (3-6 տարեկան) 84 երեխաներ և 316 պատանիներ ու երիտասարդներ
Ծրագրի իրականացման վայրը. Թբիլիսի, Նինոծմինդա, Բաթումի, Ռուսթավի, Ախալքալաք, Արագովա (Վրաստան)
Ծրագրի նպատակը. աջակցել սոցիալապես անապահով ընտանիքների և խոցելի խմբերի` նախադպրոցական (3-6 տարեկան) տարիքի երեխաներին, պատանիներին և երիտասարդներին, ապահովել նրանց կրթությամբ, ինչպես նաև նպաստել նրանց՝ դպրոցական և համայնքային կյանքի մեջ ինտեգրվելուն ու իրենց սեփական ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերելու գործում
Ծրագրի խնդիրները.
- Կազմակերպել խեցեգործության, նկարչության, ձեռքի աշխատանքի և այլ դասընթացներ երեխաների համար,
- Իրականացնել հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակություն,
- Իրականացնել բարեգործական միջոցառումներ՝ ժամանցային ծրագրերի միջոցով:
Ծրագրի տեսակը | Ինքնակամ ներկայացված |
Սկիզբը | 1 նոյեմբերի 2018 |
Ավարտը | 31 օգոստոսի 2019 |
Համակարգող / պատասխանատու | Լիանա Սարգսյան |
Իրականացնող | Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմ |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | Բնաիրային |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 7,275,000 ԱՄՆ սոլար 15,000 |
Շահառուների թիվը | 400 |