Հյուրընկալման ծառայությունների զարգացում Տավուշի մարզի Բերդի ենթաշրջանում

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են Բերդի և նրան հարակից համայնքների 18-20 անձ, ովքեր ցանկանում են զարգացնել B&B և այլ հյուրընկալման ծառայությունների մշակույթը տվյալ տարածաշրջանում: Անուղղակի շահառուներն են գիշերակացով Բերդ այցելող զբոսաշրջիկները

Ծրագրի իրականացման վայրը.  Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան (քաղաք Բերդ, Չինիչին և Վարագավան գյուղեր)

Ծրագրի նպատակը. զարգացնել «bed-and-breakfast» և հյուրընկալման այլ ծառայություններ Բերդում և նրան հարակից համայնքներում` զարգացնելով տեղական ձեռնարկատերերի ունակությունները շուկայամետ ծառայությունների մատուցման ոլորտում 

Ծրագրի խնդիրները.

  1. Ներմուծել զբոսաշրջության և հյուրընկալման զարգացման ռեսուրսները Բերդ և նրան հարակից համայնքներ,
  2. Հարցազրույցի միջոցով ընտրել ծրագրի շահառուներին, 
  3. Դասընթացներ կազմակերպել հյուրընկալման ծառայություններ մատուցող սկսնակների համար,
  4. Անհատական խորհրդատվություն տրամադրել բիզնես պլանի մշակման վերաբերյալ:
Ծրագրի տեսակըՋՀՀ նախաձեռնություն/ինքնակամ ներկայացված
Սկիզբը1 մայիսի 2012
Ավարտը1 սեպտեմբերի 2012
Համակարգող / պատասխանատուԳևորգ Աբոյան
ԻրականացնողԷյփրիքոթ պլյուս խորհրդատվական ընկերություն
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցԲնաիրային
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 3,650,315  ԱՄՆ դոլար 10,000
Շահառուների թիվը18-20

 Ֆոտոալբոմ...