Մարդասիրական օգնություն արցախցի փախստականներին

Շահառուների նկարագրությունը․ Ընտանիքներ (տարեցներ, կանայք և երեխաներ), Արցախից եկած փախստականներ, ովքեր բնակվում են Արշալույս գյուղում և հարակից բնակավայրերում. Ընդհանուր առմամբ 11 ընտանիք: 60 փախստականներ, որոնցից 33-ը երեխաներ (1-18 տարեկան) Արշալույսից։

Ծրագրի իրականացման վայրը․ գյուղ Արշալույս և հարակից բնակավայրեր

Ծրագրի նպատակը առաջնային օգնություն և աջակցություն ցուցաբերել արցախյան հակամարտությունից տուժած 11 ընտանիքներին (60 փախստականներ, որոնցից 33-ը երեխաներ, ովքեր բնակվում են Արշալույս գյուղում) հաղթահարելու ներկայիս մարդասիրական ճգնաժամը ՝ նրանց սննդամթերք, հիգիենայի պարագաներ և տաք հագուստ տրամադրելով: 

Ծրագրի տեսակըՀումանիտար աջակցություն՝ տրամադրված անմիջապես ՋՀՀ-ի կողմից
Սկիզբը15 հունվարի 2021
Ավարտը5 փետրվարի 2021
Համակարգող/պատասխանատուՌուբեն Կրիկյան
ԻրականացնողՋՀՀ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 1,500,000 ԱՄՆ դոլար 3,000
Շահառուների թիվը60