ԵՆՀ շահառուների այցն Ազգային ժողով

Սույն թվականի հոկտեմբերի 27–ին ՋՀՀ-ն իր «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպեց այց դեպի Ազգային ժողով Գավառի թիվ 1, թիվ 2 և ավագ դպրոցների, Կարմիրգյուղի թիվ 1, Վարդենիսի թիվ 3 դպրոցների, Կարճաղբյուրի և Ծովակի միջնակարգ  դպրոցների, Գյումրու թիվ 42 դպրոցի, Մարմաշենի, Ցողամարգի և Արեգնադեմի միջնակարգ դպրոցների բանավեճի ակումբների անդամների համար: Այցելության ընթացքում գրադարանի տնօրեն Ֆաթմա Խաչատրյանն աշակերտներին ներկայացրեց Ազգային ժողովի պատմությունը, որից հետո աշակերտները շրջեցին խորհրդարանի շենքում և ներկա գտնվեցին ԱԺ նիստին` ականատես լինելով որոշ պատգամավորների ելույթներին:   


Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահը ներկայացրեց հանձնաժողովի գործունեության ոլորտները, ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակարգն ու օրենսդրական նախաձեռնությունների մշակման և որոշումների կայացման ընթացակարգերը, օրենսդիր մարմնի գործունեությունը և լիազորությունները: Նա նաև անդրադարձավ հանրային հետաքրքրություն ներկայացնող սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նախագծի ընձեռած հնարավորություններին: Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Արտակ Դավթյանին և ստացան սպառիչ պատասխաններ:


Այցի ավարտին աշակերտներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեցին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ:  


Հուսով ենք, որ մեր համագործակցությունն Ազգային շողովի հետ կլինի շարունակական, ինչը կարևոր նշանակություն կունենա «Երիտասարդությունը  ներգրավված հասարակության մեջ» ծրագրի հետագա փուլերի արդյունավետ իրականացման համար:


Ցանկանում ենք հայտնել մեր երախտագիտությունն Ազգային ժողովի աշխատակազմին` դպրոցների բանավեճի ակումբների անդամներին ընդունելու և արդյունավետ այցելություն կազմակերպելու համար: 

Ծրագրի մասին ...