Ստեղծագործական արտահայտման դասընթացներ

Շահառուների նկարագրությունը. 120 դպրոցահասակ երեխա անապահով ընտանիքներից Երևանի թիվ 10 գիշերօթիկ  դպրոցից և մոտ 180 երեխա Երևանի թիվ 3 գիշերօթիկ  դպրոցից

Իրականացման վայրը. Երևան 

Նպատակը. բարելավել Երևանի հատուկ գիշերօթիկ դպրոցների անապահով ընտանիքների երեխաների սոցիալ-հոգեբանական կարգավիճակը

Խնդիրները:

  1. Երևանի թիվ 3 և թիվ 10 գիշերօթիկ դպրոցներում ապրող անապահով ընտանիքների երեխաների ստեղծագործական արտահայտման, անհատական կարողությունների և հաղորդակցական հմտությունների խթանում` ներգրավելով նրանց ստեղծագործական արտահայտման դասընթացների,  թատերական խաղերի, երաժշտական ստեղծագործությունների և մշակութային այլ գործունեությունների մեջ:

  2. Երեխաների մշակութային ակտիվ կյանքի և ստեղծագործական հանգստի կազմակերպում` ներկայացումների պատրաստման և բեմադրման, մշակութային հաստատությունների այցելության և հեղինակավոր դերասանների հետ հանդիպման միջոցով: 

Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը04/09/2006
Ավարտը04/06/2007
Համակարգող/պատասխանատուԱլինա Հովհաննիսյան
Իրականացնող«Ապագան քոնն է» ՀԿ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 5,241,145  ԱՄՆ դոլար 12,516
Շահառուների թիվը300