Շահառուների նկարագրությունը․ Ընտանիքներ (տարեցներ, կանայք և երեխաներ), Արցախից եկած փախստականներ, ովքեր բնակվում են Արշալույս գյուղում և հարակից բնակավայրերում. Ընդհանուր առմամբ 11 ընտանիք: 60 փախստականներ, որոնցից 33-ը երեխաներ (1-18 տարեկան) Արշալույսից։
Ծրագրի իրականացման վայրը․ գյուղ Արշալույս և հարակից բնակավայրեր
Ծրագրի նպատակը առաջնային օգնություն և աջակցություն ցուցաբերել արցախյան հակամարտությունից տուժած 11 ընտանիքներին (60 փախստականներ, որոնցից 33-ը երեխաներ, ովքեր բնակվում են Արշալույս գյուղում) հաղթահարելու ներկայիս մարդասիրական ճգնաժամը ՝ նրանց սննդամթերք, հիգիենայի պարագաներ և տաք հագուստ տրամադրելով:
Ծրագրի տեսակը | Հումանիտար աջակցություն՝ տրամադրված անմիջապես ՋՀՀ-ի կողմից |
Սկիզբը | 15 հունվարի 2021 |
Ավարտը | 5 փետրվարի 2021 |
Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
Իրականացնող | ՋՀՀ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 1,500,000 ԱՄՆ դոլար 3,000 |
Շահառուների թիվը | 60 |