Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ 2024

Շահառուների նկարագրություն.

  • 18-35 տարեկան առնվազն 80 երիտասարդ 5 թիրախային մարզերում կմասնակցի բիզնես գաղափարների գեներացման և կողմնորոշման սեսիաներին,
  • Վերոնշյալ 80 հոգուց առնվազն 50 երիտասարդ 5 թիրախային մարզերում կմասնակցի բիզնեսի պլանավորման դասընթացներին,
  • Այս խմբից առնվազն 15 երիտասարդ կստանա սուբսիդավորված վարկեր, որպեսզի սկսի և զարգացնի իր բիզնեսը,
  • Առնվազն 20 երիտասարդ կշարունակի իր բիզնեսը՝ ընթացիկ աջակցություն ստանալով։ 
Ծրագրի իրականացման վայրը. ՀՀ Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզեր:
 
Ծրագրի նպատակը. աջակցել Հայաստանի մարզերի երիտասարդներին` ձեռնարկատիրության ոլորտում հաջողության հասնելու համար, և նպաստել երիտասարդների կողմից ղեկավարվող ձեռնարկությունների ստեղծմանն ու ընդլայնմանը` այդպիսով ապահովելով տեղական մասնավոր հատվածի զարգացումն ու օգնելով նվազեցնել աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը:
 
Ծրագրի խնդիրները. 
  • Հնարավորություն տալ Հայաստանի 10 մարզերից 18-35 տարեկան երիտասարդներին սկսել կամ ընդլայնել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը՝ տրամադրելով բիզնեսի և փափուկ հմտությունների զարգացման դասընթացներ, խորհրդատվություն և շարունակական վերահսկում՝ պահպանման համար:
  • Ավելացնել տարածաշրջանի երիտասարդների զբաղվածության հնարավորությունները` իրենց համայնքներում մնալու և աշխատելու համար, բարելավել նրանց ընտանիքների ու համայնքների տնտեսական վիճակը:
Ծրագրի տեսակըՋՀՀ նախաձեռնություն
Սկիղբը1 հունվարի 2024
Ավարտը31դեկտեմբերի 2024
Համակարգող / պատասխանատուԼիանա Սարգսյան
ԻրականացնողՋՀՀ
ՀամաֆինանսավորողPresbyterian Hunger Program (PHP)
Ֆինանսավարում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 21, 308,000 ԱՄՆ դոլար 53,270
Ֆինանսավորում համաֆինանսավորողի կողմիցՀՀ դրամ 4,000,000 ԱՄՆ դոլար 10,000
Շահառուների թիվը100 (annual)