Շահառուների նկարագրություն.
- 18-35 տարեկան առնվազն 80 երիտասարդ 5 թիրախային մարզերում կմասնակցի բիզնես գաղափարների գեներացման և կողմնորոշման սեսիաներին,
- Վերոնշյալ 80 հոգուց առնվազն 50 երիտասարդ 5 թիրախային մարզերում կմասնակցի բիզնեսի պլանավորման դասընթացներին,
- Այս խմբից առնվազն 15 երիտասարդ կստանա սուբսիդավորված վարկեր, որպեսզի սկսի և զարգացնի իր բիզնեսը,
- Առնվազն 20 երիտասարդ կշարունակի իր բիզնեսը՝ ընթացիկ աջակցություն ստանալով։
Ծրագրի իրականացման վայրը. ՀՀ Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզեր:
Ծրագրի նպատակը. աջակցել Հայաստանի մարզերի երիտասարդներին` ձեռնարկատիրության ոլորտում հաջողության հասնելու համար, և նպաստել երիտասարդների կողմից ղեկավարվող ձեռնարկությունների ստեղծմանն ու ընդլայնմանը` այդպիսով ապահովելով տեղական մասնավոր հատվածի զարգացումն ու օգնելով նվազեցնել աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը:
Ծրագրի խնդիրները.
- Հնարավորություն տալ Հայաստանի 10 մարզերից 18-35 տարեկան երիտասարդներին սկսել կամ ընդլայնել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը՝ տրամադրելով բիզնեսի և փափուկ հմտությունների զարգացման դասընթացներ, խորհրդատվություն և շարունակական վերահսկում՝ պահպանման համար:
- Ավելացնել տարածաշրջանի երիտասարդների զբաղվածության հնարավորությունները` իրենց համայնքներում մնալու և աշխատելու համար, բարելավել նրանց ընտանիքների ու համայնքների տնտեսական վիճակը:
| Ծրագրի տեսակը | ՋՀՀ նախաձեռնություն |
| Սկիղբը | 1 հունվարի 2024 |
| Ավարտը | 31դեկտեմբերի 2024 |
| Համակարգող / պատասխանատու | Լիանա Սարգսյան |
| Իրականացնող | ՋՀՀ |
| Համաֆինանսավորող | Presbyterian Hunger Program (PHP) |
| Ֆինանսավարում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 21, 308,000 ԱՄՆ դոլար 53,270 |
| Ֆինանսավորում համաֆինանսավորողի կողմից | ՀՀ դրամ 4,000,000 ԱՄՆ դոլար 10,000 |
| Շահառուների թիվը | 100 (annual) |



















































