Հաշմանդամության կանխարգելում երեխաների մոտ և արտագնա կլինիկաներ ՀՀ-ում

Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուներն են թիրախված համայնքների 500 հաշմանդամ երեխա և 8 վերապատրաստված բժիշկ: Անուղղակի շահառուներն են թիրախված համայնքների 2,300 նորածին/ տարեկան/

Իրականացման վայր.  Երևան, Սյունիքի, Արարատի և Արագածոտնի մարզեր

Նպատակը. ՀՀ Սյունիքի, Արարատի և Արագածոտնի մարզերում նվազեցնել կոնքազդրային հոդի հաշմանդամությունը երեխաների շրջանում և բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները

Խնդիրները.

  1. Մինչև 2010 թվականի ավարտ բարելավել թիրախված համայնքների 8 բժշկի գիտելիքները և հմտությունները Զարգացող կոնքազդրային հոդի դիսպլազիա/հոդախախտ հիվանդության կանխարգելման բնագավառում (2 հոգի Արարատի մարզից, 2 հոգի Արագածոտնի մարզից և 4 հոգի Սյունիքի մարզից  (Գորիսից և Կապանից)),
  2. Մինչև 2010 թվականի ավարտ բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները` կատարելով արտագնա կլինիկաներ ՀՀ Արագածոտնի, Արարատի և Սյունիքի (Գորիսի և Կապանի) մարզերի հաշմանդամ երեխաներին զննելու նպատակով:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
ՍկիզբըՀունիսի 10, 2010
ԱվարտըԴեկտեմբերի 10, 2010
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 2,842,350   ԱՄՆ դոլար 7,787
Շահառուների թիվը508