ՋՀՀ-ն 2004 թվականին բացեց իր Քաղաքացիական հասարակության բաժինը, որտեղ առաջնահերթությունը տրվում է այն ծրագրերին և գործունեություններին, որոնք խթանում և հեշտացնում են երիտասարդության մասնակցությունը ուժեղ և առողջ քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացի մեջ և ընդյանում նրանց մտահորիզոնը և հասկացությունը քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ` որպես Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման կարևոր գործոն:
Իր ռազմավարական նպատակներին հասնելու համար ՋՀՀ-ն պետք է լուծի հետևյալ հիմնախնդիրները.
- Բարձրացնել երիտասարդության գիտելիքները մարդու իրավունքների, գենդերային, իրավական և կառավարական հիմնախնդիրների վերաբերյալ:
- Զարգացնել երիտասարդության գործնական հմտությունները` տվյալ գիտելիքի և հմտությունների կիրառման համար:
- Երիտասարդության մոտ բարձրացնել քաղաքացիության և կամավորականության զգացումը:
ՋՀՀ-ն նաև իր առաջնահերթությունների շարքին է դասում այն գործունեությունները, որոնք տարբեր մակարդակներում օժանդակում են քաղաքացիական հասարակությամբ զբաղվող կազմակերպություններին` նպատակ ունենալով ուժեղացնել և խթանել քաղաքացիների ավելի մեծ զանգվածի ներգրավվածությունը:
- Համայնքային մակարդակով ՋՀՀ-ն օգնում է հիմնել և աշխատում է ուղղակիորեն Համայնքահեն կազմակերպությունների հետ, որոնք կոչված են հայտնաբերելու և լուծելու բնակչության բոլոր շերտերի խնդիրները և ներկայացնելու համայնքների կարիքներն ու իրավունքները համայնքային և ազգային մակարդակով:
- Ազգային մակարդակով ՋՀՀ-ն օժանդակում է ամենաարդյունավետ հասարակական կազմակերպությունների գործունեություններին, որոնք գործում են տարբեր ոլորտներում (առողջապահություն, կրթություն, մարդու իրավունքներ և այլն) և օժանդակում քաղաքացիների այնպիսի խմբի ձևավորմանը, որոնք ունեն ընտրողների մեծ զանգված և մեխանիզմներ քաղաքացիական մասնակցության համար:
- Ինստիտուցիոնալ մակարդակով ՋՀՀ-ն համագործակցում և օժանդակում է այն հաստատություններին, որոնք վերապատրաստման դասընթացների և տեխնիկական օժանդակության միջոցով աջակցում են ՀԿ-ներին և համայնքահեն կազմակերպություններին: