Շահառուների նկարագրությունը. դպրոցահասակ երեխաներ անապահով ընտանիքներից
Ծրագրի տեսակը. ՋՀՀ կողմից մշակված
Ծրագրի նպատակը. Շուշիի անապահով ընտանիքներից 550 երեխայի և ՀՀ տարբեր մարզերից 350 երեխայի ապահովել ձմեռային կոշիկներով` ուսումնական տարվա ձմեռային ժամանակահատվածում դպրոց հաճախելու հնարավորություն ունենալու համար
Խնդիրները.
- Ժամանակավորապես թեթևացնել Շուշիի անապահով ընտանիքներից 550 երեխայի և ՀՀ տարբեր մարզերից 350 երեխայի ընտանիքների սոցիալ-տնտեսական վատ վիճակը` մինչև 2007 թվականի հուվար ամիս տրամադրելով ձմեռային կոշիկներ:
- Ժամանակավորապես բարելավել տեղական կոշկակարների սոցիալ-տնտեսական պայմանները` ստեղծելով եկամտի ժամանակավոր աղբյուր:
| Սկիզբը | 15/10/2006 |
| Ավարտը | 20/03/2006 |
| Համակարգող/պատասխանատու | Ալինա Հովհաննիսյան |
| Գործընկեր կազմակերպություն | Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը և ՀԿ-ներ Հայաստանից |
| Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմից | ՀՀ դրամ 600,100 ԱՄՆ դոլար 1,573 |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 5,772,095 ԱՄՆ դոլար 15,130 |
| Շահառուների թիվը | 900 |



















































