«Նորայր Բաբումյան» վերականգնողական կենտրոնի հիմնում Սևանում - II փուլ

Շահառուների նկարագիր. հաշմանդամություն ունեցող ավելի, քան 150 անձինք (ներառյալ զինվորներ) Սևանից և հարակից գյուղերից 
 
Ծրագրի իրականացման վայրը. Սևան, Գեղարքունիք
 
Ծրագրի նպատակը. բարելավել Սևանում և հարակից տասը գյուղերում հաշմանդամություն ունեցող մարդկանց (մեծահասակների) կյանքի որակն ու նրանց ընտանիքների սոցիալական վիճակը մասնագիտացված վերականգնողական կենտրոնի հիմնումով և շահագործմամբ, որով կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ վերականգնման և սոցիալական ադապտացման համար: Այս ամենը հետագայում կնպաստի ծրագրի շահառուների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: 
 
Ծրագրի խնդիրները. 
  • հաշմանդամություն ունեցող մեծահասակների համար վերականգնողական կենտրոնի հիմնում. բանակցություններ վարել Սևանի համայնքապետարանի, ՀՀ Առողջապահության նախարարության, Սևանի բժշկական կենտրոնի հետ Սևանի մանկական վերականգնողական կենտրոնի հարակից շենքը ձեռք բերելու և հաշմանադամություն ունեցող մեծահասակների համար վերականգնողական կենտրոն հիմնելու համար (քառակողմ հուշագրի ստորագրումը որպես արդյունք),
  • Սևանի մանկական վերականգնողական կենտրոնի հարակից շենքի վերանորոգում, թարմացում, կահավորում և տեխնիկական հագեցում, որպեսզի շինությունը ծառայի որպես մեծահասակների վերականգնողական կենտրոն, ինչպես նաև ռեսուրսների կենտրոն, որտեղ անձնակազմի համար մասնագիտական վերապատրաստումներ կիրականացվեն, իսկ շահառուների համար՝ կրթական ուսուցում:
  • Մասնագետների հավաքագրում և վերապատրաստում հետագայում աշխատանքի վերցնելու նպատակով, որպեսզի վերջիններս կենտրոնում կարողանան աշխատել շահառուների հետ,
  • Համայնքային զարգացման հանդիպումների իրականացում դեպի թիրախ գյուղեր մեծահասկների մոտ հաշմանդամության նոր դեպքերի բացահայտման, կենտրոնում գրանցման և հետագայում նրանց բուժման իրականացման համար,
  • Մեկ տարի ապահովել կենտրոնի գործունեությունը:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից իրականացվող
Սկիզբը10 նոյեմբերի 2022
Ավարտը31 դեկտեմբերի 2023
Համակարգող / պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողՋՀՀ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 37,485,000  ԱՄՆ դոլար 76,500
Շահառուների թիվը150