Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի բնակչությունը
Ծրագրի իրականացման վայրը. Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Սարուխան գյուղ
Ծրագրի նպատակը. բարելավել Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Սարուխան գյուղի և հարակից գյուղական համայնքների բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների արդյունավետությունը և որակը՝ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման միջոցով բարձրացնելով բուժօգնության մատչելիությունը և մատուցելով մատչելի բարձրորակ բժշկական ծառայություններ թիրախված համայնքների գյուղական բնակչությանը
Ծրագրի խնդիրները.
- մատուցել որակյալ բժշկական ծառայություններ Սարուխան գյուղի և հարակից գյուղական համայնքների հիվանդներին առցանց կամ տեղում ախտորաշմամբ, կազմակերպել կանխագելիչ և բուժական միջոցառումներ և տրամադրել համապատասխան ուղեգրեր մասնագիտացված հիվանդանոցներում բուժում ստանալու համար,
- բարելավել Սարուխան գյուղի ամբուլատորիայի առաջնային առողջապահական ծառայություններ տրամադրողների տեխնիկական ունակությունները՝ կիրառելով Մեփլ Լիֆս հիվանդանոցի մասնագետների գիտելիքները, հմտությունները և մասնագիտական փորձառությունը՝ մենթորության, խորհրդատվության, ընդհանուր դեպքերի վրա հիմնված ուսուցման միջոցով տրամադրվող ուղղակի տեխնիկական աջակցությունը՝ հիվանդների բուժման պլանի մշակման, մոնիտորինգի և քրոնիկ վիճակի բարելավման նպատակով,
- կատարել արտագնա կլինիկաներ գյուղական համայնքների պացիենտների համար:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ նախաձեռնություն |
Սկիզբը | 7 հունվարի 2019 թ. |
Ավարտը | 27 դեկտեմբերի 2019 թ. |
Համակարգող / պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Իրականացնող | Մեփլ Լիֆս հայ-կանադական բժշկական կենտրոն |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | Բնաիրային |
Ֆինանասավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 7,275,004 ԱՄՆ դոլար 15,000 |
Շահառուների թիվը | 12,000 |