Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի բնակչությունը
Ծրագրի իրականացման վայրը. Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղ
Ծրագրի նպատակը. բարելավել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղի և հարակից գյուղական համայնքների բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների արդյունավետությունը և որակը՝ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման միջոցով բարձրացնելով բուժօգնության մատչելիությունը և մատուցելով մատչելի բարձրորակ բժշկական ծառայություններ թիրախված համայնքների գյուղական բնակչությանը
Ծրագրի խնդիրները.
- մատուցել որակյալ բժշկական ծառայություններ Ծովակի գյուղի և հարակից գյուղական համայնքների հիվանդներին առցանց կամ տեղում ախտորոշմամբ, կազմակերպել կանխարգելիչ և բուժական միջոցառումներ և տրամադրել համապատասխան ուղեգրեր մասնագիտացված հիվանդանոցներում բուժում ստանալու համար
- բարելավել Ծովակի ամբուլատորիայի առաջնային առողջապահական ծառայություններ տրամադրողների տեխնիկական ունակությունները՝ կիրառելով Մեփլ Լիֆս հիվանդանոցի մասնագետների գիտելիքները, հմտությունները և մասնագիտական փորձառությունը՝ մենթորության, խորհրդատվության, ընդհանուր դեպքերի վրա հիմնված ուսուցման միջոցով տրամադրվող ուղղակի տեխնիկական աջակցությունը՝ հիվանդների բուժման պլանի մշակման, մոնիտորինգի և քրոնիկ վիճակի բարելավման նպատակով:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 15 մայիսի 2017 |
Ավարտը | 15 մայիսի 2018 |
Համակարգող / պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Իրականացնող | Մեփլ Լիֆս հայ-կանադական բժշկական կենտրոն |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 2,871,000 ԱՄՆ դոլար 5,920 |
Ֆինանսավորող ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 9,700,000 ԱՄՆ դոլար 20,000 |
Շահառուների թիվը | 300 |