Շահառուների նկարագրությունը. 18-30 տարեկան թվով 15 շրջանավարտ Գյումրի քաղաքից և Շիրակի մարզից
Ծրագրի իրականացման վայրը. ք. Գյումրի, Շիրակի մարզ
Ծրագրի նպատակը. Խթանել Գյումրի քաղաքի և ընդհանրապես Շիրակի մարզի տնտեսական զարգացումը` հնարավորություն ընձեռնելով տեղի խելացի երիտասարդությանը դառնալ արժեքավոր կապիտալ՝ նպաստելով ձեռնարկությունների արդյունավետ գործունեությանը՝ որպես տնտեսության շարժիչ ուժ
Ծրագրի խնդիրները.
- Շիրակի մարզում աշխատաշուկայի տենդենցների մշտադիտարկում՝ տեղական աշխատողների պահանջների և աշխատանք փնտրողների կարիքների հետազոտման միջոցով,
- Տեղական երիտասարդ մասնագետներին դարձնել ավելի մրցունակ՝ տալով նրանց ժամանակակից ունակություններ, հմտություններ և հոգեբանական պատրաստվածություն,
- Կայունացնել տեղական աշխատաշուկան՝ աշխատանք փնտրողների և աշխատողների միջև կապի արդյունավետության ապահովման միջոցով,
- Խթանել տեղական ձեռնարկությունների հնարավորությունների ընդլայնումը՝ տրամադրելով նրանց որակյալ և մասնագիտացված ակտիվներ:
Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ |
Սկիզբը | 15 մայիսի 2017 |
Ավարտը | 17 հուլիսի 2017 |
Համակարգող/պատասխանատու | Արմեն Հակոբյան |
Իրականացնող | Բիզնեսի աջակցման կենտրոն |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 412,500 ԱՄՆ դոլար 851 |
Շահառուների թիվը | 15 |